16.03.2021 | 
Ուսանողական
«ԻՐԱԶԵԿՈՒՄ. ՈՒՍԱՆՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ԻՐԱԶԵԿՈՒՄ. ՈՒՍԱՆՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվել է «Իրազեկում. ուսանողի աշխատանքային իրավունքները» ծրագիրը, որի ժամանակ ներկայացվել են աշխատանքային հարաբերությունները կարգավորող նորմերը, աշխատողների իրավունքներն ու պարտականությունները:

Առցանց չորս հանդիպումների ձևաչափով անցկացված ծրագրի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են աշխատանքային իրավահարաբերությունների բնույթը, աշխատանքային պայմանագրի կնքման պարտադիր պայմանները և կարգը, կարգապահական պատասխանատվության հիմքերը, աշխատանքից ազատման կարգը, արձակուրդները, աշխատաժամանակը, գործադուլի առանձնահատկությունները, ուսանող-աշխատողի համար օրենսդրական արտոնությունները, ինչպես նաև աշխատողի համար կարևոր այլ արտոնություններ։

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախագահ Կարոլինա Հարությունյանն ասաց, որ ծրագրի նպատակն էր մասնակիցներին իրազեկել իրենց աշխատանքային իրավունքների մասին. «Պարզ է, որ մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ ծանոթացնել աշխատանքային ողջ օրենսգրքին, բայց մենք փորձել ենք ուսանողներին ներկայացնել իրենց առաջնային իրավունքները, արտոնությունները և իհարկե պարտավորությունները, որպեսզի նրանք էլ ավելի պաշտպանված լինեն աշխատանքային հարաբերություններում»:

 

 

Նրա խոսքով, նշված թեմայով առաջին անգամ իրականացված իրազեկումը շատ սպասված ծրագիր էր ուսանողների շրջանում, քանի որ այս ընթացքում ստացվել են բազմաթիվ հարցեր աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ, որոնց հիման վրա էլ առաջացել է գաղափար՝ կազմակերպելու իրազեկման նմանօրինակ միջոցառում:

 

Կարոլինա Հարությունյանն ասաց, որ միջոցառման ընթացքում աշխատանքային իրավունքները մասնակիցներին ներկայացրել են նաև ոչ իրավաբան ուսանողներ, ինչը նպատակ ուներ ցույց տալու, որ իրավունքների վերաբերյալ նվազագույն իմացության համար պարտադիր չէ լինել իրավաբան:

 

 

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարց-պատասխանի փուլը, որի ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել իրենց աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ և ստացել դրանց պատասխանները:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՍՏՈՒԳՎՈՒՄ Է ՅՈՒՐԱՑՐԱԾ ԳԻՏԵԼԻՔԸ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել և իրականացվել է մասնագիտական վիկտորինա, որի ընթացքում ստուգվել են առաջինկուրսեցիների յուրացրած գիտելիքները:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ. ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ-ն նախաձեռնել ու իրականացրել է «Իրազեկում. ուսանողական նպաստներ և ներբուհական կրթաթոշակներ» երկօրյա ծրագիրը: