07.03.2022 | 
Կրթություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության նախաձեռնությամբ մարտի 4-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում՝ ուսանողներին աշխատաշուկային ծանոթացնելու, առկա թափուր հաստիքները ներկայացնելու նպատակով։

Քննարկումը վարում էին Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը և ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը:

 

 

«Այսօր Միասնական սոցիալական ծառայության առաջնային խնդիրներից է նաև թափուր հաստիքները համալրել «Սոցիալական աշխատանք» կամ այլ մասնագիտություններ ունեցող, «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտած անձանցով» - նշեց Ա. Չիլինգարյանը։

 

 

«Զբաղվածության ոլորտում մեր առաքելությունն արդյունավետ կառավարման արդյունքում բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացումն է, արժանապատիվ աշխատանք ունենալու հնարավորությունների, ինչպես նաև  երիտասարդների ներգրավվածության խթանումը»,- ասաց Թ. Թորոսյանը։

 

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը և Միասնական սոցիալական ծառայությունը պայմանավորվեցին, որ ֆակուլտետի շրջանավարտները կհամագործակցեն ծառայության հետ, կկազմակերպեն դասընթացներ, կաջակցեն աշխատանքների մշակմանը։

 

Հիշեցնենք նաև, որ Միասնական սոցիալական ծառայությունը միավորում է սոցիալական պաշտպանության ծառայությունները (սոցիալական աջակցության, զբաղվածության, սոցիալական ապահովության և բժշկասոցիալական փորձաքննության), որոնք իրացվում են ՀՀ ամբողջ տարածքում՝ 49 տարածքային կենտրոնների միջոցով։

Այլ նորություններ
«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ է ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ». ԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Աննա Մադաթյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով կրթություն է ստացել Իսպանիայի Լա Կորունյա համալսարանում: Մեզ հետ զրույցում Աննան պատմել է լեզուների իմացության կարևորության, Իսպանիայում անցկացրած օրերի և այլ թեմաների մասին։
«ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ»․ ԼԵՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի այս տարվա շրջանավարտներից է ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լենա Մուրադյանը։ Լենայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողական հագեցած տարիների և այլ թեմաների շուրջ: