06.09.2018 | 
Ուսանողական
«STARTUP BOOST WEEKEND II» ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«STARTUP BOOST WEEKEND II» ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում համալսարանի Ձեռներեցության զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Startup Boost Weekend II» ծրագրի տեղեկատվական հանդիպումը:

Նշենք, որ «Startup Boost Weekend II»  ստարտափերի խթանման եռօրյա ծրագիր տեղի է ունենալու սեպտեմբերի 14-16-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում։

 

Տեղեկատվական հանդիպման ընթացքում ԵՊՀ պրոռեկտոր Ռ. Մարկոսյանը ներկայացրեց ծրագրի նպատակը և նշեց, որ Եվրամիության աջակցությամբ իրականացվող «EU4Business» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը կազմակերպվում է ԵՊՀ-ի, ինչպես նաև Հայաստանի առաջատար մի շարք համալսարանների համատեղ ջանքերով:

 

«Այս ծրագրի նպատակն է խրախուսել  և խթանել ուսանողների ձեռներեցությունը, աջակցել և նրանց լրացուցիչ հնարավորություններ ընձեռնել ուսման հետ զուգահեռ նոր ծրագրեր իրականացնելու համար»,- հավելեց նա:

ԵՊՀ ուսանողներին «Startup Boost Weekend II»  ծրագրին մասնակցելու հնարավորությունները, առավելությունները, գրանցման կարգը, հաղթողների մրցանակների մասին տեղեկատվական հանդիպումն անցկացրին «Startup Boost Weekend I»-ի հաղթող «Breedge» թիմի անդամներ Վահան Մելքոնյանը և Ալեքսանդր Դավթյանը:

 

Վերջինս կիսվեց նախորդ տարվա փորձով, ներկայացրեց «Startup Boost Weekend I»-ի հաղթող «Breedge» թիմի ստարտափ ծրագիրը, դրա առավելությունները:

 

 Նա նշեց, որ ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան գիտելիքներ ստանալ ստարտափեր ստեղծելու վերաբերյալ, հանդիպումներ կունենան ոլորտի առաջատար մասնագետների և մենթորների հետ, կկազմեն սեփական թիմեր և ծրագրեր:

Նշենք, որ «Startup Boost Weekend»-ը 54 ժամյա միջոցառում է, որը միտված է ձեռներեցությունը խթանելուն ու ուսանողների քաջալերմանը՝ իրենց միջավայրում և ընդհանրապես աշխարհում փոփոխություններ կատարելու գործում:

 

Վահան Մելքոնյանի խոսքով, երեք օրվա ընթացքում ուսանողները կզգան այն բոլոր վերելքներն ու վայրէջքները, լարվածությունն ու զվարճանքը, որոնք ձևավորում են ստարտափների առօրյա կյանքը: Գաղափարներն իրականություն դարձնելուն զուգահեռ՝ ուսանողներին հնարավորություն կտրվի հանդիպելու փորձառու ձեռներեցների և ներդրողների հետ, ովքեր պատրաստ կլինեն օգնելու նրանց։

 

Ալեքսանդր Դավթյանը նշեց, որ սա առանձնահատուկ հնարավորություն է տարբեր մասնագիտությունների տեր ուսանողների համար. ծրագրավորողները, դիզայներները, մարկետոլոգները կամ պարզապես ստարտափներով ոգեշնչված անձինք միավորվում  և ձևավորում նոր թիմեր՝զարգացնելու իրենց մտքերը:

 

Միջոցառումը կազմակերպվում է տեխնիկական և ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում:

Ալեքսանդր Դավթյանը հայտնեց, որ նախատեսված են մրցանակներ հաղթող թիմերին առավել ոգեշնչելու համար: Գրանցվել հնարավոր է մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ:

 

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ՏՈՆԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ 7-րդ մասնաշենքի բակում ուսանողները տոնեցին Տեառնընդառաջը:
«ՈՒԳԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՈԻԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր նախագահ ունի: Այսուհետ կառույցի աշխատանքները համակարգելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Փանոսյանը: ՈՒԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրային քայլերի, առաջիկա անելիքների ու սպասվելիք միջոցառումների մասին: