Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի համագործակցության շրջանակում կազմակերպված հանդիպում: Այն վարեցին «Ինգո Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ Ռուբեն Հակոբյանն ու Վահան Օհանջանյանը:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանն ողջույնի իր խոսքում ուրախությամբ արձանագրեց, որ համալսարանականները ուսման ընթացքում արդեն իսկ մտածում են, թե ինչով են հետագայում զբաղվելու և ինչ ապագա են կառուցելու:
Հանդիպման ընթացքում «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները խոսեցին ապահովագրական շուկայի, գործակալի մասնագիտության հիմնական գործառույթների և եկամուտների մասին: Ներկայացվեց փոքրիկ պատմական ակնարկ ընկերության մասին, ինչպես նաև տարատեսակ ապահովագրությանն առնչվող հետաքրքիր փաստեր:
«Մենք միշտ նկատում ենք, որ ԵՊՀ-ում հավաքվում են երիտասարդներ, ովքեր ավելի առողջ են դատում, մտածում: Ուսանող լինելով հանդերձ փորձում են վաստակել հավելյալ գումարներ: Սա ուրախությամբ եմ նշում: Այս ծրագրին մասնակցելով՝ գործակալի մասնագիտական հմտություններին ծանոթանալուց, հետագայում կայուն աշխատանք ձեռք բերելուց զատ՝ երիտասարդները ձեռք կբերեն նաև հատկանիշներ, որոնք կօգնենք նրանց կյանքի տարբեր ոլորտներում»,- նշեց Վահան Օհանջանյանը:
Նշենք, որ համալսարանականները կարող են մասնակցել ապահովագրական ընկերության կողմից կազմակերպված ծրագրին, որի ընթացքում, ԱՊՊԱ համակարգի և ապահովագրության հիմունքների վերաբերյալ խորացված գիտելիքներ ստանալուց զատ, կտիրապետեն բանակցությունների, հանրային ելույթների և հաճախորդի կարիքները բացահայտելու հմտություններին: Դասընթացի մասնակիցները կշարունակեն աշխատանքը «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում որպես գործակալ:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Ջոն Մունին 2020 թվականի սեպտեմբերից դասավանդում է կորեերեն։ Դասախոսի հետ զրուցել ենք համալսարանում ծավալած գործունեության, կրթական միջավայրի և այլ հարցերի շուրջ։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), «ISTC»-ի համատեղ և «PMI Science»-ի աջակցությամբ հայտարարված «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության վերջնաժամկետը ս․թ․ հունիսի 25-ն է: Առկա է 4 անվճար տեղ, որոնց կարող են հավակնել 1-ին փուլի դիմորդները։