29.03.2017 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ
Այսօր ուսանողների հյուրն էր «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության մանրածախ ապահովագրության գծով գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նավասարդյանը:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կազմակերպված «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» խորագրով ծրագրի շրջանակում համալսարանականները հանդիպեցին «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ:

 

«Այս ծրագրի ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան հանդիպումներ ունենալու ՀՀ աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող ոլորտների կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ, ծանոթանալու նրանց կադրային քաղաքականությանը»,- ասաց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

 

Ընկերության անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանը ներկայացրեց հանդիպման նպատակները և շնորհակալություն հայտնեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնին նախաձեռնության և արդյունավետ փոխգործակցության համար:

 

«Ես նույնպես Մայր բուհի շրջանավարտ եմ և պետք է նշեմ, որ իմ ուսանող լինելու տարիներին մեզ նման հնարավորություն երբեք չի ընձեռվել, ուստի բոլորիդ հորդորում եմ ակտիվ լինել և օգտագործել նմանաբնույթ բոլոր առիթները կարիերա կառուցելու դժվարին գործընթացում»,- ասաց բանախոսը:

 

Այնուհետև «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության թրեյներներն ապահովագրական գործի պատմության և զարգացման վերաբերյալ ինտերակտիվ բնույթ կրող զրույց սկսեցին համալսարանականների հետ:

 

 

Ընկերության մանրածախ ապահովագրության գծով գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նավասարդյանն էլ նախ որոշ կենսագրական տվյալներ ներկայացրեց, ապա անդրադարձավ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի գործունեությանը:

 

Հավելենք, որ «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» խորագրով ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, իսկ լավագույնները ծրագրում ընդգրկված կազմակերպությունների կողմից կստանան պրակտիկայի կամ աշխատանքի առաջարկ:

Այլ նորություններ
ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻՆ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Գերմանիայում ծավալած հայանպաստ գործունեության համար Մարտին Իլերթին ԵՊՀ ոսկե մեդալ շնորհեց:
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԴԵՐԱՍԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակում այսօր տեղի ունեցավ հերթական հանդիպում-դասախոսությունը. հյուրը ՀՀ վաստակավոր դերասան Նարեկ Դուրյանն էր: