20.10.2017 | 
Հասարակություն
ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Ինտեգրացիոն վեկտորներ և անվտանգություն. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով քննարկում:

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային կլոր սեղան-քննարկմանը, բացի հայաստանյան մասնագետներից, մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնությունից և Արցախի Հանրապետությունից ժամանած քաղաքական-հասարակական գործիչներ ու վերլուծաբաններ:

 

Մասնավորապես զեկուցումներով հանդես եկան ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը, ՌԴ ԳԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ, վերլուծաբան Արամ Սաֆարյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսական բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ազա Միհրանյանը, ինչպես նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի շարք դասախոսներ ու վերլուծական կենտրոնների փորձագետներ:   

 

Մինչ քննարկման հիմնական զեկուցումներին անդրադառնալը կլոր սեղանի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և նշեց, որ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը 2016 թ.-ի ապրիլյան պատերազմին մասնակցած և կրթության ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողների՝ Էրիկ Ծերունյանի (Իրավագիտության ֆակուլտետ, 3-րդ կուրս), Սոս Մովսիսյանի (Ֆարմացիայի ինստիտուտ, 2-րդ կուրս) և Կորյուն Սիմոնյանի (Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս) համար սահմանել է կրթաթոշակներ:

 

 

Կրթաթոշակների հանձնման արարողությունից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը, որ կարևորեց տարածաշրջանային հիմնախնդիրների քննարկման համար նախատեսված նմանաբնույթ հարթակների կազմակերպման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

 

Այնուհետև Անդրեյ Արեշևը հանդես եկավ զեկուցումով, որը վերաբերում էր Հայաստանի՝ եվրասիական և եվրոպական ինտեգրացիոն նախագծերում ներգրավվածության հնարավորություններին ու մարտահրավերներին:

 

Արամ Սաֆարյանն ադրադարձավ տարածաշրջանային ինտերգրացիոն գործընթացների նոր իրողություններին՝ զուգահեռներ անցկացնելով մյուս երկրներում ընթացող քաղաքական-հասարակական գործընթացների հետ:

 

Պրոֆեսոր Ազա Միհրանյանն էլ տեսապատկերների միջոցով ներկայացրեց արդի պայմաններում եվրասիական ինտեգրացիայի և դրա հեռանկարների արդյունավետությունը, վերլուծեց տարածաշրջանային երկրների տնտեսական ընդհանուր վիճակը՝ համեմատականներ անցկացնելով անվտանգության, ֆինանսական, առևտրաշրջանառության և մի շարք այլ ոլորտների միջև:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2017»-Ը
«Ունիվերսիադա» միջբուհական մարզամշակույթային և ինտելեկտուալ մրցույթում ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
50 ՏԱՐԻ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մհեր Ջուլհաճյան-50» խորագրով միջոցառումը: