20.04.2017 | 
Ուսանողական
ԱՎԱՐՏՎԵՑ «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԽԱՂԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՎԱՐՏՎԵՑ «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԽԱՂԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Ինտելեկտուալ խաղերի խորհրդանիշ բուն այս տարի «ուղևորվեց» Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ:

ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ այս առաջնությունը կազմակերպվում է ամեն տարի: Այս անգամ հանձնաժողովի հատուկ հյուրն էր Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:

 

Մրցում էին տարբեր ֆակուլտետներից կազմված 17 թիմեր: Միավորների առավելությամբ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ Իրավագիտության ֆակուլտետի թիմը, երրորդ հորիզոնականը՝ Միջազգային հարաբերությունների թիմը, իսկ չորրորդ հորիզոնականը՝ Կենսաբանության ֆակուլտետի թիմը:

 

Նշենք, որ ԵՊՀ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի միջֆակուլտետային առաջնության լավագույն 4 թիմերը կմասնակցեն նաև մայիսի 1-ին Մայր բուհում կայանալիք միջբուհական ինտելեկտուալ առաջնությանը:

 

ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի նախագահ Ամալյա Սողոմոնյանը նշեց, որ միջոցառումն այս տարի տարբերվում էր իր մասշտաբներով և շատ հաճելի էր պարոն Քոչարյանին հյուրընկալ Մայր բուհում: 

 

Տիգրան Քոչարյանն էլ իր հերթին խոստացավ այսուհետ համագործակցել ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի հետ և ամրապնդել Մայր բուհում ձևավորված ինտելեկտուալ ավանդույթները:

Այլ նորություններ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Ուսանողական օլիմպիադա-2017»-ի արդյունքների ամփոփումն ու պարգևատրման արարողությունը:
ԱՊԱԳԱ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Այսօր ամփոփվեց Ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնությունը. եզրափակչում մրցում էին Միջազգային հարաբերությունների ու Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների թիմերը: