06.02.2014 | 
Քաղաքականություն, Կրթություն, Գիտություն
ԵՊՀ-Ն` ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՑԱՆԿՈՒՄ
ԵՊՀ-Ն`   ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՑԱՆԿՈՒՄ
2013 թ-ի ամփոփ տվյալների համաձայն՝ «Ինտերֆաքս» խմբի վարկանշային ցանկում ԵՊՀ-ն զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

«Ինտերֆաքս» միջազգային տեղեկատվական խումբը 2013 թ-ին հրապարակել է հետխորհրդային երկրների (ԱՊՀ, Բալթյան երկրներ և Վրաստան) բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշային աղյուսակը:

 

Բուհերի վարկանիշների կազմման մեթոդաբանությունում կիրառվել են առաջատար համալսարանների համաշխարհային վարկանիշը մշակող բրիտանական «QS» (Quacquarelli Symonds)  գործակալության մեթոդաբանական մոտեցումները:  Վարկանիշի կառուցվածքը բաղկացած է երեք բաղադրիչներից` բուհի կրթական, գիտահետազոտական և միջազգային գործունեություն: Վարկանիշավորվել են հետխորհրդային տարածքի առավել հայտնի և ճանաչված  405 համալսարաններ:

 

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մոսկվայի պետական համալսարանը, 2-րդ տեղում է Բելառուսի պետական համալսարանը,  3-րդ տեղում` Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը: Կիևի համալսարանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Վիլնյուսի համալսարանը նշված ցանկում 5-րդն է:  

 

Երևանի պետական համալսարանը վարկանիշային աղյուսակում 11-րդ տեղում է: Մեր տարածաշրջանի բուհերից Թբիլիսիի պետական համալսարանը զբաղեցնում է  51-րդ տեղը, իսկ Բաքվի պետական համալսարանը՝ 61-րդը:

 

«Ինտերֆաքս»-ը (Interfax Information Services Group) ԱՊՀ տարածաշրջանում խոշորագույն լրատվական, տեղեկատվական և վերլուծական խմբերից մեկն է և տարբեր ոլորտներում իրականացնում է ռեյտինգավորման, ֆինանսական վերլուծությունների և տվյալների որոնման և ներկայացման ծրագրեր:

 

Հրապարակված ռեյտինգների մասին առավել մանրամասն ներկայացված է այստեղ :

Այլ նորություններ
«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ»․ ՄԵՐԻ ՓԱՆՈՍՅԱՆ
ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովն այս տարի նվիրված է ՈՒԳԸ հիմնադրման 75-ամյակին:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
«Էրազմուս+» ծրագրի «MODEST» նախագծի շրջանակում կազմակերպված միջազգային դոկտորական դպրոցը համախմբում է աշխարհի մի շարք համալսարանների ներկայացուցիչների, որոնք կարդալու են տարաբնույթ դասախոսություններ՝ դոկտորական կրթության զարգացման, դասավանդման մեթոդաբանության և միջմշակութային հաղորդակցության վերաբերյալ: