18.12.2018 | 
Մշակույթ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՆՈՐ» ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՆՈՐ» ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր նախատոնական տրամադրություն էր: Միջազգայնագետների ակումբը կազմակերպել էր ամանորյա նախատոնական միջոցառում՝ նվիրված տարբեր երկրների մշակութային հարստություններին:

Միջազգայնագետները բաժանվել էին առանձին խմբերի՝ ներկայացնելու Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հարավային  Կորեայի, Պարսկաստանի մշակութային ժառանգությունները ու ամանորյա տոնակատարությունների առանձնահատկությունները:

 Յուրաքանչյուր խմբի սեղանին դրված էր ներկայացվող երկրին բնորոշ ուտելիքի, քաղցրավենիքի և խմիչքների տեսականի, որոնցից պետք է համտեսեին հյուրերը:

 

Իսկ հյուրերի շարքում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսները և ուսանողներն էին:

 

Մինչ միջոցառման մեկնարկը՝ բացման խոսքով հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Ժակ Մանուկյանը:

 

Վերջինս կարևորելով նմանաբնույթ միջոցառումների դերը՝ նշեց, որ այսօրինակ միջոցառումների շնորհիվ ֆակուլտետային կյանքը դառնում է ավելի հետաքրքիր և ինքնատիպ:

Գերմանական տոնակատարությունների առանձնահատկություններն ու մանրամասները ներկայացրեց գերմանական խումբը: Նրանք տոնական երգի միջոցով հյուրերին տեղափոխեց ամանորյա միջավայր:

 

Իսպանական խմբի ուշադրության կենտրոնում իսպանական խոհանոցի նրբություններն ու իսպանական ամանորյա  տոնակատարություններին բնորոշ առանձնահատկություններն էին: Դրանց շարքում «Տասներկու խաղողահատիկի» ավանդույթն էր: 

 

Ըստ ավանդույթի, մինչև նոր տարվա մեկնարկը, իսպանացիները պետք է ուտեն տասներկու խաղողահատիկը, որոնք խորհրդանշելու են նոր տարվա 12 ամիսները: Այն հաջողակը, որը,  մինչ  զանգերի ավարտը, կհամտեսի 12 հատիկները, իրեն սպասվելու է հաջողակ և երջանիկ տարի:

 

Ինչպես նախորդ երկրներում, Ֆրանսիայում ևս տոնակատարությունները մեկնարկում են դեկտեմբերի 20-ից: 

 

 Ֆրանսիական խմբի անդամների  հավաստմամբ, տոնակատարությունները Ֆրանսիայի շատ մարզերում մեկնարկում են դեկտեմբերի 6-ին:

 

Այդ տոնակատարությունների պարտադիր բաղադրիչը Սուրբ ծննդյան տորթկերանն է:

 

Խմբերի ներկայացուցիչները փաստեցին, որ մշակութային առանձնահատկությունների շարքում խորհրդանշական են ամանորյա զարդարանքները:

 

 Եթե ֆրանսիացիները տունը զարդարում են գարնան զարթոնքն ավետող ծաղիկներով, ապա պարսիկները սեղանը զարդարում են հաջողություն, գեղեցկություն, առողջություն և հարստություն բերող  7 իրերով:

 

Իսկ չինացիները գունային երանգներից ընտրում են վառ կարմիրը. այն խորհրդանշում է բարեկեցություն, հարստություն, առողջություն և մարդկանց պաշտպանում է չար հրեշից:

 

Արաբական խմբի անդամները տեղեկացրին, որ մահմեդականները Նոր տարին սկսում են Ղուրանի ընթերցմամբ: 

 

Միջոցառումն ամփոփեց կորեական մշակույթը ներկայացնող կորեական խումբը:

Այլ նորություններ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԱՄՓՈՓՎԵՑ  «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին մոտեցավ երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: