15.10.2018 | 
Կրթություն
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Հոկտեմբերի 5-7-ը տեղ է ունեցել «Կենսաբազմազանություն ու վայրի բնության պահպանության էկոլոգիական հիմնախնդիրներ» թեմայով ԳԱԱ 75-ամյակին նվիրված երիտասարդ գիտնականների երկրորդ միջազգային գիտաժողովը, որն անցկացվել է Ծաղկաձորում:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի կրտսեր գիտաշխատող, գիտաժողովի  կազմակերպչական խմբի անդամ Լուսինե Մարգարյանը:

 

Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ  բուսաբանության ինստիտուտի,  ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի համատեղ ջանքերով:

 

Գիտաժողովին մասնակցել են 40 հայ և Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից և Սլովակիայից շուրջ 37 անվանի և երիտասարդ գիտնականներ:

 

Նրա խոսքով, միջազգային գիտաժողովը համախմբել էր աշխարհի տարբեր երկրներից հետազոտություններ իրականացնող գիտնականների, ովքեր զբաղվում են բույսերի, սնկերի և կենդանիների կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանության խնդիրներով:

 

Լուսինե Մարգարյանը պատմեց, որ երիտասարդ գիտնականները հետաքրքիր զեկուցումներով ներկայացրել են իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, իսկ այդ  հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են  թեզիսների ժողովածուում:

 

Գիտաժողովի  կազմակերպչական խմբի անդամի կարծիքով, նմանօրինակ երիտասարդական միջազգային գիտաժողովները նպաստում են կենսաբազմազանության ուսումնասիրությանն ու պահպանությանը, ինչը շատ կարևոր է և ամբողջ աշխարհում համարվում  է առաջնային խնդիր. «Այսպիսի գիտաժողովները փորձի փոխանակման լավ հարթակ են, ինչպես նաև մեծ դեր են  ունենում Հայաստանում բնապահպանական մի շարք միջոցառումների իրականացման համար»:

 

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋՈՑՆԵՐ
Երևանի պետական համալսարանում «Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրման առաջին քայլերն արվել են ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի կողմից դեռևս 2008 թվականին: Առաջին առցանց դասընթացները կենտրոնի աշխատակիցների կողմից հարթակում տեղադրվել են դեռևս 2009-2010 թվականներին:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՆՑԱԾ ՏԱՐԻՆ
Վերջին մեկ տարվա ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ակտիվացրել է իր գործունեությունն ինչպես միջազգայնացման ոլորտում, այնպես էլ արդյունավետ համագործակցություն ծավալել միջազգային կառույցների և արտերկրի գիտական հաստատությունների հետ: Այդ գործունեության շրջանակում իրականացրած աշխատանքների մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ: