26.10.2017 | 
Հասարակություն
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԻՐԱՔԻ ՔՐԴՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԷԻՆ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԻՐԱՔԻ ՔՐԴՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԷԻՆ
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում:

Քննարկման թեման Իրաքի Քրդիստանի տարածաշրջանն ու դրան առնչվող զարգացումներն էին: Կլոր սեղանին մասնակցում էին ԵՊՀ իրանագետներ, արաբագետներ և թյուրքագետներ:

 

Հանդիպման ընթացքում փորձագետների կողմից հնչեցին կարծիքներ Քրդստանի տարածաշրջանում հնարավոր ռազմաքաղաքական զարգացումների, ներքրդական հնարավոր վերաբաշխումների և դրանց նկատմամբ Իրանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ինչպես նաև արտատարածաշրջանային ուժերի  դիրքորոշումների մասին:

 

Կարճ բանախոսություններով հանդես եկան Իրանագիտության ամբիոնի վարիչ Վ. Ոսկանյանը, նույն ամբիոնի դասախոս Ա. Իսրայելյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հ. Քոչարյանը, Թյուրքագիտության ամբիոնի դասախոս Լ. Հովսեփյանը և ուրիշներ:

 

Ամփոփելով կլոր սեղան-քննարկման արդյունքները՝ մասնակիցները տեսակետ հայտնեցին, որ առաջիկայում Իրաքի Քրդստանում ամենահրատապ խնդիրը լինելու է  քրդական ռազմաքաղաքական վերնախավի շրջանում ուժերի վերադասավորման հարցը: Ըստ փորձագետների՝ սպասվող զարգացումները հետաքրքիր են և արդիական նաև Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2017»-Ը
«Ունիվերսիադա» միջբուհական մարզամշակույթային և ինտելեկտուալ մրցույթում ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
50 ՏԱՐԻ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մհեր Ջուլհաճյան-50» խորագրով միջոցառումը: