13.12.2010 | 
Կրթություն, Հասարակություն
ԼԵՀԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԼԵՀԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
Լեհաստանի բուհերը հայ ուսանողներին հրավիրում են սովորելու:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը, Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրության կենտրոնի կովկասյան բյուրոն (Վարշավայի համալսարան) եւ Հայաստանում Լեյն Կիրկլանդ կրթաթոշակային ծրագրի շրջանավարտների ասոցիացիան Երեւանի պետական համալսարանի քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ հրավիրում են մագիստրոսներին, շրջանավարտներին, հետազոտողներին եւ գիտությամբ զբաղվող անձանց (մինչեւ 40 տարեկան) մասնակցելու 2010-2011 ուստարվա լեհական կրթաթոշակային ծրագրերի ներկայացմանը։ Հանդիպմանը ներկա կլինեն ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության ներկայացուցիչ Մաչիեյ Ֆալկովսկին, Հայաստանում Լեյն Կիրկլանդ ծրագրի շրջանավարտների ասոցիացիայից Դիանա Անանյանը եւ Կովկասյան բյուրոյի ներկայացուցիչը Հայաստանում` Կոնրադ Շիեկերսկին: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին` ժամը 16։00, Քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնում (ԵՊՀ գրադարանի 5-րդ հարկ)։

Այլ նորություններ
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն. ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 30-ԱՄՅԱԿԸ
Հայաստանի Երրորդ Հանրապետությունն այսօր նշում է անկախության 30-րդ տարեդարձը: 30 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը՝ իրականություն դարձնելով իր դարավոր երազանքը:
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾ Է. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ պատվիրակությունն արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը։