25.05.2018 | 
Հասարակություն
«ՊԵՏՔ Է ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՍԵՐՏ ԿԱՊԵՐ ՀԱՍՏԱՏԵՆՔ ԵՎ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ ԶԻՆԵԼ». ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՊԵՏՔ Է ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՍԵՐՏ ԿԱՊԵՐ ՀԱՍՏԱՏԵՆՔ ԵՎ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ ԶԻՆԵԼ». ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ, աշխարհ. գիտ. թեկնածու Նարեկ Հարությունյանն այս պահին ստանձնել է ամբիոնի վարիչի պաշտոնակատարի պաշտոնը: Մեզ հետ զրույցում պարոն Հարությունյանը ներկայացրել է ծրագրային հիմնական դրույթները, որոնք կիրագործի, եթե հայտարարված մրցույթի արդյունքներով ստանձնի ամբիոնի վարիչի պաշտոնը:

Նարեկ Հարությունյանը փաստեց, որ իր ծրագրային հատկանշական կետը ամբիոնն ուսանողակենտրոն դարձնելն է. «Կարծում եմ, որ ուսանողներն առավել շատ պիտի ընդգրկված լինեն ամբիոնի աշխատանքներում, հատկապես կուրսային կամ ավարտական աշխատանքների թեմաների ձևակերպման, ղեկավարների ընտրության հարցերում»:

 

Ամբիոնի զարգացման համար, ըստ Նարեկ Հարությունյանի, պետք է ստեղծել միջազգային համագործակցությունների լայն շրջանակ. «Մինչ այժմ մեր ամբիոնը լուրջ համագործակցության հիմք չի ստեղծել, բայց դա առաջնահերթ անելիքներից մեկը պիտի լինի, քանի որ այդ համագործակցությունների արդյունքում կարող ենք իրականացնել փորձի փոխանակում և վերապատրաստման դասընթացներ ոչ միայն ուսանողների, այլև երիտասարդ գիտնականների ու դասախոսների շրջանակում: Պետք է նաև մեծացնենք մեր մասնակցությունը դրամաշնորհային ծրագրերին, ընդ որում՝ ոչ միայն դասախոսների, այլև ուսանողների ակտիվ դերեկատարությամբ պիտի իրականացնենք այդ գործընթացը»:

 

Ամբիոնի վարիչի պաշտոնակատարը մեծ կարևորություն է տալիս նաև արտադրական պրակտիկաների և դրանց միտումների փոփոխությանը. «Դրանք բարեփոխելու անհրաժեշտությունը շատ մեծ է: Պետք է գործատուների հետ սերտ կապեր ամրագրենք և կարողանանք մեր ուսանողներին աշխատաշուկային անհրաժեշտ գիտելիքներով զինել: Պետք է կարողանանք ճիշտ վերլուծել և ըստ ոլորտների՝ օգտագործել մեր ներուժը: Մենք ունենք շատ լավ ուսանողներ, որոնք վստահաբար կարող են իրենց գիտելիքները ծառայեցնել ոլորտի հիմնախնդիրների լուծմանը»:

 

Ըստ Նարեկ Հարությունյանի՝ ամբիոնի ներկայիս մտահոգություններից է սերնդափոխության հարցը. «Բոլոր ժամանակներում էլ պետք է ճիշտ ժամանակին լուծել այս հարցը: Ամբիոնում պետք է կարողանանք ներգրավել երիտասարդ կադրերի, որոնք առավել տեղեկացված կլինեն ժամանակակից հիմնահարցերի և մարտահրավերների վերաբերյալ և կկարողանան ճիշտ ուղղորդել ամբիոնի աշխատանքները»:

 

Բացի այդ՝ մեզ հետ զրույցում Նարեկ Հարությունյանն ասաց, որ  հայտարարված մրցույթի արդյունքներով ամբիոնի վարիչի պաշտոնը ստանձնելու դեպքում պատրաստվում է դասախոսներին հորդորել, որ վերջիններս տպագրված տարբերակով ունենան իրենց դասախոսական նյութերը՝ ծրագրին համապատասխան. «Կարծում եմ, որ դա մեծ քայլ կլինի թելադրելու միջոցով անցկացվող դասախոսություններից հրաժարվելու համար, ինչն այսօր արդյունավետ չէ: Դասախոսական նյութերը տպագրված տեսքով ունենալը հնարավորություն կտա ժամանակն ավելի արդյունավետ ծախսելու»:

 

Քնար Միսակյան

 

 

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: