16.05.2019 | 
Ուսանողական
ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՅՍՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵԶՐԱՓԱԿՎԵՑԻՆ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ
ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՅՍՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵԶՐԱՓԱԿՎԵՑԻՆ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ
Այսօր` վաղ առավոտից, Գյումրիում մեկնարկել էին Երևանի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումները, իսկ արդեն Երևանում՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում, մայիսի 16-ի միջոցառումները եզրափակվեցին տոնական համերգով, որի ընթացքում հանդես եկավ երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Տոնական համերգին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ մի շարք ֆակուլտետների դեկաններ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և դասախոսներ, նախկին և ներկա համալսարանականներ:

 

Տոնական համերգի մեկնարկին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհավորեց համալսարանականներին և տեղեկացրեց Գյումրիում այսօր անցկացված միջոցառումների, հանդիսավոր նիստի, ինչպես նաև ԵՊՀ 100-ամյակի առթիվ բացված հուշատախտակի մասին:

 

Ա. Սիմոնյանը նշեց նաև, որ այսքանով չեն ավարտվում ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումները. «Այսօր մենք սկիզբ ենք դնում 100-ամյակին նվիրված տոնակատարություններին, որոնց հիմնական մասն անցկացվելու է սեպտեմբերի 26- 27-ը»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը:

 

«Երևանի պետական համալսարանի դռները բաց են երիտասարդների առջև: ԵՊՀ-ն պատրաստ է նրանց տալու արժանավայել կրթություն և ապահովելու նրանց հետագա գործունեությունը՝ ի նպաստ մեր հայրենիքի և մեր ժողովրդի», - ասաց Ա. Սիմոնյանը:

 

Իվետա Մուկուչյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց բոլոր համալսարանականներին ԵՊՀ-ի հիմնադրման կապակցությամբ։ 

 

Երգչուհին կատարեց իր երգացանկի ամենահայտնի երգերը:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ: