Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ Հայաստանում ռուսագիտության 70-ամյակին եւ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը:
ԵՊՀ ղեկավարությունից եւ տարբեր բուհերի ներկայացուցիչներից բացի միջոցառմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Բելոռուսի դեսպանները: Նրանք իրենց շնորհակալական ուղերձներն ու շնորհավորանքները հղեցին ֆակուլտետի դեկան Պավել Բալայանին եւ հանձնեցին նվերներ ու հուշագրեր:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ ոսկե եւ արծաթե հուշամեդալներ եւ պատվոգրեր շնորհեց ֆակուլտետի մի շարք դասախոսների:
«Ռուս բանասիրության ֆակուլտետը մեծ ներդրում ունի մեր համալսարանի պատմության մեջ: Ուզում եմ առանձնապես հիշատակել ֆակուլտետի նախկին դեկան Լեւոն Մկրտչյանին եւ ավելացնել, որ նա, անշուշտ, արժանի է, որ նրա կիսանդրին դրվի համալսարանի կենտրոնական մասնաշենքի ճեմասրահում»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Շնորհավորական ու երախտիքի խոսք ասաց նաեւ ռուս բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը. «Հպարտ եմ, որ ավարտել եմ ռուս բանասիրության ֆակուլտետը: Այստեղ սովորեցնում են ոչ միայն սիրել եւ հարգել սեփական ազգի, այլեւ ուրիշ երկրների լեզուն եւ մշակույթը»:
Նույն օրը ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում մեկնարկեց միջազգային գիտաժողով, որին մասնակցում են հայաստանյան բուհերի մասնագետներ եւ Մոսկվայի համալսարանի ներկայացուցիչներ:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել ինչպես ռուսաց լեզվին եւ ռուս գրականությանը, այնպես էլ այլ երկրներում դրանց դասավանդման մեթոդիկային վերաբերող հարցեր:

ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։