20.09.2017 | 
Հասարակություն
ԽՈՍԵ ՍԱՐՈՒԽԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՄԱՆ ԴԻՊԼՈՄԸ
ԽՈՍԵ ՍԱՐՈՒԽԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՄԱՆ ԴԻՊԼՈՄԸ
Սեպտեմբերի 19-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտական խորհրդի անդամների հանդիպումը հայազգի պրոֆեսոր Խոսե Սարուխանի հետ:

2015 թ. փետրվարի 19-ի նիստում ԵՊՀ գիտական խորհուրդը Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի նախկին ռեկտոր, Մեքսիկայի կենսաբազմազանության ազգային հանձնաժողովի համակարգող Խոսե Սարուխանին շնորհել էր ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում գիտության և կրթության ոլորտում պատկառելի ավանդի, հասարակական բեղուն գործունեության, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ գործադրած մեծ ջանքերի և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ու Երևանի պետական համալսարանի միջև համագործակցություն ծավալելու հանձնառության համար:

 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդգծեց, որ սա շատ երկար սպասված հանդիպում է, որի ընթացքում էլ տեղի կունենա դիպլոմի հանձնման արարողությունը:

 

Պարոն Սիմոնյանը հակիրճ ներկայացրեց հայազգի պրոֆեսորի կենսագրությունը՝ հավելելով, որ Խոսե Սարուխանը Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում:

 

 

«Հաշվի առնելով Խոսե Սարուխանի գիտակրթական մեծ ձեռքբերումներն ու նշանակալի հայանպաստ հանձնառությունները՝ համալսարանի գիտական խորհուրդը 2015 թ. փետրվարի 19-ի նիստում նրան շնորհել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում»,- նշեց պարոն Սիմոնյանն ու հանդիսավոր կերպով Խոսե Սարուխանին հանձնեց դոկտորի կոչման հավաստագիրն ու դիպլոմը:  

 

Դիպլոմից բացի՝ ռեկտորատի որոշմամբ՝ Խոսե Սարուխանն իր հայանպաստ գործունեության համար պարգևատրվեց նաև ԵՊՀ ոսկե մեդալով:

 

Խոսե Սարուխանն էլ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գնահատանքի համար՝ նշելով, որ իր համար իսկապես մեծ պատիվ է Մայր բուհի պատվավոր դոկտոր լինելը. «Ազգերի բարեկամության ու համագործակցության լավագույն ուղիները մշակույթը, տնտեսական համագործակցությունը, գիտությունն ու կրթությունն են, ուստի Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի նպատակն է ավելի ընդլայնել ԵՊՀ-ի հետ իր համագործակցությունը»:

 

 

Այլ նորություններ
ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Ինտեգրացիոն վեկտորներ և անվտանգություն. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով քննարկում:
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Անմահները հրամայում են» խորագրով միջոցառումը: