27.06.2018 | 
Գիտություն
«ԱՐԴԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ
«ԱՐԴԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Արդի հոգեբանություն» գիտական հանդեսի շնորհանդեսը, որին ներկա էին հանդեսի խորհրդի անդամները, դասախոսներ և ուսանողներ:

Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ  Հրանտ Ավանեսյանը ելույթի իր խոսքում անդրադարձավ  հանդեսի ստեղծման նախապատմությանը, ինչպես նաև խոսեց վերջինիս շարունակական լինելու մասին:

 

«Գիտական հանդեսի նախապատմությունը սկզբնավորվել է դեռևս տասը տարի առաջ, երբ  մենք որոշեցինք  ԵՊՀ-ում  կազմակերպել  միջազգային գիտաժողով,- ասաց Հրանտ Ավանեսյանը,- այդ տարիներին մեզ մեր արտասահմանցի  գործընկերները թերահավատորեն էին վերաբերվում: Բայց գիտաժողովը կայացավ, ու դրա ամենավառ ապացույցն այն է, որ հովանավոր գտնելու շնորհիվ բացվեց նաև Կիրառական հոգեբանության կենտրոնը: 2009 թվականին  տեղի ունեցած գիտաժողովը մեծ թվով  մասնակիցներ ուներ, և որի նյութերը ժողովածուների տեսքով մենք տպագրում էինք:  Սկզբից մտածեցինք, որ այդ նյութերը պետք է թեզիսների տեսքով ներկայանան, բայց հետո որոշեցինք  թեզիսները թողնել էլեկտրոնային տարբերակով, իսկ ժողովածուները տարիների ընթացքում ավելացան և հրատարակեցինք «Արդի հոգեբանություն» գիտական հանդեսը»:

 

Խոսելով գիտական հանդեսի ստեղծման նպատակների մասին՝  Հրանտ Ավանեսյանը նշեց, որ այն պետք է լուծի երկու հիմնական խնդիր: Առաջինը պետք է ապահովի գիտական հոդվածների գիտականությունը: Հանդեսի խմբագրական խորհուրդը կարևորելու է նաև ճիշտ հղումներ տալու փաստը և բացառելու է գրագողությունը:

 

 

Հաջորդ կարևոր խնդիրը երիտասարդներին օգտակար լինելն է: «Հանդեսը ամենաառաջինն օգտակար է լինելու երիտասարդներին, ովքեր դեռևս գիտական ճանապարհ են անցնելու, օգնելու է գիտական աշխատանքները պատշաճ ներկայացնելու հարցում»,- իր խոսքում շեշտեց Հրանտ Ավանեսյանը:

 

Մի կարևոր հավելում ևս, որը հետագայում նույնպես կլինի հանդեսի ուշադրության կենտրոնում, այն է, որ այսուհետ հանդեսում տեղ են գտնելու նաև Հայաստանում բոլոր ոլորտներին մասին վերլուծական  հոդվածները:  Առաջին համարում արդեն իսկ անդրադարձ է եղել սպորտի հոգեբանությանը, մեդիային  և այլն:

 

Վերջում ներկաները շնորհավորեցին գիտական հանդեսի խորհրդի անդամներին և մաղթեցին հաջողություն հաջորդ հանդեսի ստեղծման և տպագրման գործում:

Այլ նորություններ
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի (2016 թ.) շնորհանդեսը:
ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 2-7-ը ԵՊՀ առաջատար գիտաշխատող Արմեն Ներսեսյանի ջանքերով Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում կանցկացվի տեսական ֆիզիկայի ամառային դպրոց («2018 JOINT FAR/ANSEF-ICTP and RDP-VW summer school in theoretical physics»):