02.02.2011 | 
Կրթություն
ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՆ-ն Բուլղարիայում բուհական կրթության 4 կրթաթոշակի համար մրցույթ է հայտարարել:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011-2012 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն ստանալու համար: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների եւ բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերենին, ռուսերենին կամ բուլղարերենին: Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝

  • դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
  • դիմում-հարցաթերթիկ,
  • բուլղարական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
  • ինքնակենսագրություն/CV (անգլերեն),
  • միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի եւ միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները` առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք)` նոտարի կողմից անգլերեն թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
  • անձնագրի պատճեն,
  • բժշկական տեղեկանք արտերկիր մեկնելու համար՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ):
  • 3x4 չափի 2 լուսանկար,
  • արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք: Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2010 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին եւ գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան` ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաեւ անցնեն հարցազրույցի փուլ: Մրցույթը տեղի կունենա Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փ. 4) ս/թ մարտի 10-ից մինչեւ 19-ն ընկած ժամանակահատվածում: Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչություն (ք.Երեւան, Կառավարության 3-րդ շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ.` 56-23-64,52-52-07) մինչեւ ս/թ. մարտի 1-ը ներառյալ:
Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։