Դեռևս նախորդ ուստարվա սեպտեմբերին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով՝ մինչև ընտրությունների անցկացումը ֆակուլտետի դեկանի պարտավորությունները ստանձնած Խաչատուր Ներկարարյանն այսօր պաշտոնապես ընտրվեց որպես ֆակուլտետի դեկան:
Նշենք, որ մինչ այդ 1975 թ.-ից Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ղեկավարում էր երկարամյա դեկան Յուրի Վարդանյանը: Նա 2010 թ.-ից մինչ այժմ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է, արժանացել է նաև ԵՊՀ ոսկե մեդալի: Յուրի Վարդանյանը 5 ուսումնական ձեռնարկների և 128 գիտական հոդվածների հեղինակ է:
Նորանշանակ դեկան Խաչատուր Ներկարյանը դեռևս 1976 թ.-ից աշխատում է ֆակուլտետում: 2000 թ.-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 2011 թ.-ին պարգևատրվել է ԵՊՀ ոսկեզօծ մեդալով: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է նանոօպտիկայի և մակերևութային ալիքների ոլորտները: