03.11.2009 | 
Կրթություն
ԷԿՈ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԷՐ
ԷԿՈ     ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Էկոլոգիական թեմաներով դասախոսություններ ներկայացրին Նորվեգիայի Ֆրիտյոֆ Նանսենի անվան ինստիտուտի առաջատար մասնագետները:

Ստեյնար Անդերսենը, Պոլ Սկեդսմոն եւ Պիտեր Ջոան Շայը առաջին անգամ չեն ԵՊՀ-ում դասախոսություն կարդում: Ստեյնար Անդերսենը, ով ներկայացրեց դասախոսություն միջազգային համաձայնագրերի մասին, ուրախությամբ նշեց, որ ինքը միշտ հաճույքով է վերադառնում Երեւանի պետական համալսարան: Պարոն Անդերսենը ներկաներին գործնական խորհուրդներ տվեց, թե ինչպես անել, որ միջազգային համաձայնագրերը իրականում գործեն եւ ավելի լավը դառնան:

 

«Ինչո՞ւ է մեզ պետք միջազգային համագործակցությունը: Աշխարհը ավելի ու ավելի նեղանում է, եւ չափազանց կարեւոր է, որ տարբեր երկրների մասնագետները կապի մեջ լինեն: Ժամանակին բնապահպանական խնդիրները զուտ տեղային էին, բայց հիմա սահմանները վերացել են, իսկ մտահոգության սահմանները` ընդլայնվել: Հայաստանի ու Նորվեգիայի նման փոքր երկրները ավելի շատ ունեն համագործակցության կարիքը, քան գերտերությունները»,- ասում է Ստեյնար Անդերսենը:

 

Պոլ Սկեդսմոյի դասախոսությունը վերաբերում էր «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ակտին եւ Նորվեգիայում Օրհուսի կոնվենցիայի իրականացման պրակտիկային: Հայաստանի Հանրապետությունը Օրհուսի կոնվենցիան վավերացրել է 2001 թ-ին: Այն վերաբերում է շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիությանը, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցությանը եւ արդարադատության մատչելիությանը:

 

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել է, որ Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի շնորհիվ ձեւավորվել է արդյունավետ երկխոսության մթնոլորտ քաղաքացիական հասարակության ինստիտուտների եւ պետական մարմինների միջեւ: Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Պերճ Խաչատրյանի կարծիքով, քանի որ բնապահպանական տեղեկատվության ազատականացումը նոր երեւույթ է մեզանում, նմանատիպ դասախոսությունները կարեւոր են ու արդիական: «Հրավիրված դասախոսները կներկայացնեն իրենց երկրում կոնվենցիայի կիրառման փորձը, որը մեզ կօգնի կոնվենցիայի եւ դրա հիման վրա հետագայում Հայաստանում ընդունված օրենքների կիրառման բնագավառում»,- կարծում է Պերճ Խաչատրյանը:

 

Դասախոսությանը ներկա մասնակիցները կարեւորեցին նաեւ պետություն-հասարակական կազմակերպություններ համագործակցությունը, ինչպես նաեւ հանրային ուշադրությունն ու պահանջատիրությունը բնապահպանական խնդիրների ու հիմնահարցերի հանդեպ:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց:
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ: