18.10.2016 | 
Հասարակություն
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԴԱՍԱԽՈՍՆ ԱՑՆՈՒՄ Է ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԴԱՍԱԽՈՍՆ ԱՑՆՈՒՄ Է ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լարիսա Մնացականյանի մեծարման ցերեկույթը:

1955 թ.-ին ընդունվելով ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ՝ Լարիսա Մնացականյանն այդ օրից իր կյանքն ու գործունեությունը կապել է Մայր բուհի, մասնավորապես հարազատ ֆակուլտետի հետ:           

 

Ավելի քան կեսդարյա մանկավարժական և գիտական գործունեություն իրականացնելուց հետո անվանի դասախոսը որոշել է մեկնել վաստակած հանգստի, և այդ առիթով էր, որ նրա ընկերները և գործընկերները կազմակերպել էին նրան նվիրված ցերեկույթը:

 

Միջոցառման սկզբում Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության պատմության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանը նշեց, որ ֆակուլտետում բոլորը մի ուրույն ճանապարհ են անցել Լարիսա Մնացականյանի հետ, և իր ափսոսանքը հայտնեց, որ հետագա սերունդները չեն լսելու նրա կենդանի խոսքը:

 

Նույն ամբիոնի պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանն էլ, ով նաև երկար տարիներ ղեկավարել է ամբիոնը, ներկայացրեց իր հիշողությունները. «Լարիսայի հետ ծանոթացել ենք 61 տարի առաջ: Իսկ դա շատ ավելին է, քան այստեղ ներկաներից շատերի տարիքը: Մեր հուշերը միասին մի ամբողջ կյանք են»:

 

Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբոինի վարիչ Սամվել Մուրադյանն էլ ասաց, որ Լարիսա Մնացականյանը աշխատել է նաև «Երևանի համալսարան» պարբերականում որպես գրական աշխատող. «Այն, որ Լարիսայի կենդանի դասախոսությունը հետագա սերունդները չեն լսելու, տխրեցնում է ինձ, բայց անկեղծորեն ուրախացնում է մեր այն ջերմ մտերմությունը, որ մեզ կապում է անխզելիորեն»:

 

Բացի մանկավարժական մեծ ավանդից՝ Լարիսա Մնացականյանը նաև գիտական մեծ ժառանգություն է կտակել: Նրա հետազոտությունները վերաբերում են հիմնականում 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրական քննադատության պատմությանը:

Այլ նորություններ
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ն այսօր հյուրընկալել էր «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press - The New York Times» գրքի հեղինակներին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին, որոնք նախ հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, այնուհետև Պալեանների անվան դահլիճում հանդես եկան գրքի կազմման և հրատարակման մասին ելույթով։
ՏՆՏԵՍԱՊԵՍ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ԱՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսություն, որի բանախոսն էր Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: