28.03.2019 | 
Հասարակություն
«ԵՐԿՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԵՐԿՐԱԲԱՆՆԵՐԸ». ՏԵՐ-ՂԱԶԱՐ ՔԱՀԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ԵՐԿՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԵՐԿՐԱԲԱՆՆԵՐԸ». ՏԵՐ-ՂԱԶԱՐ ՔԱՀԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Երկրաբանական գիտությունը և էվոլյուցիոն տեսությունը» խորագրով գիտական դասախոսություն, որը վարում էր նույն ֆակուլտետի նախկին շրջանավարտ Տեր-Ղազար քահանա Պետրոսյանը:

Դասախոսությանը ներկա էին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, դասախոսներ և ուսանողներ:

 

Տեր-Ղազար քահանա Պետրոսյանը 15 տարի՝ ապրում է հոգևոր կյանքով: Հոգևորականը դասախոսությունը սկսեց պահպանիչ աղոթքով, որից հետո ներկայացրեց գիտական հոդվածը՝ նվիրված «Երկրաբանական գիտությանը և էվոլյուցիոն տեսությանը»:

 

Քննարկման առանցքում Չարլզ Դարվինի  «Տեսակների ծագումը» աշխատության վերլուծությունն էր և կապը երկրաբանության հետ:

 

 «Երկրի առաջացումը բացահայտելու հիմնական պատասխանատուները պետք է լինեն երկրաբանները:  Մենք՝ երկրաբաններս, ուսումնասիրում ենք Աստծո կողմից ստեղծած բնությունը, ուստի ես, ունենալով երկրաբանական գիտելիքներ, վերցրի Չարլզ Դարվինի  «Տեսակների ծագումը» աշխատությունը և չափազանց ուշադրությամբ կարդացի այն»,- պատմեց Տեր-Ղազար քահանա Պետրոսյանը:

 

Վերջինս անդրադարձավ  աշխատությունից առանձնացրած այն մեջբերումներին, որոնք վերաբերում էին երկրաբանությանը, ինչպես նաև համեմատեց արարչագործական և էվոլյուցիոն տեսությունները: 

«Ըստ արարչագործական տեսության՝ Աստված է ստեղծել երկրագունդը և բազմազան բուսական ու կենդանական աշխարհը, իսկ ըստ էվոլյուցիոն տեսության՝ տեսակները ծագել են միմյանցից ՝բնական ընտրության հսկողության ներքո միաբջիջից վերածվելով բարդ օրգանիզմների, բացի դրանից՝ էվոլյուցիոն տեսությունը բացառում է բնության՝ արարված լինելու փաստը»:

Բանախոսի հավաստմամբ, էվոլյուցիոն տեսության դեմ ամենալուրջ ընդդիմությունը երկրաբանական գիտության փաստերն են, ուստի Դարվինը պայքարել է ոչ թե կրոնագիտական բացատրությունների, այլ երկրաբանական փաստերի դեմ: 

 « «Տեսակների ծագումը» աշխատության մեջ մի ամբողջ գլուխ նվիրված է երկրաբանությանը. իզուր չէ՝ 10-րդ գլխի վերնագիրն է «Երկրաբանական տարեգրության անկատարությունը»»,- նկատեց բանախոսը:

 

Դասախոսության ավարտին Տեր-Ղազար քահանա Պետրոսյանը դոկտոր Արա Քարամեանի հովանավորությամբ պարգևատրեց «Երկրաբանություն» մասնագիտացմամբ սովորող 4 լավագույն ուսանողներին:

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 13 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: