13.10.2021 | 
Կրթություն
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲԱՆ ՔՐԻՍԹԵԼ ԿՈԼՈՄԲԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲԱՆ ՔՐԻՍԹԵԼ ԿՈԼՈՄԲԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի է ունեցել «Մեծահասակների նյարդահոգեբանական գնահատում. նպատակը, մեթոդները և գործիքները» թեմայով դասախոսություն:

ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի ու Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված դասախոսությունը վարում էր Լիոնի (Ֆրանսիա)  նևրոլոգիայի հիվանդանոցի նյարդահոգեբան դոկտոր Քրիսթել Կոլոմբը:

 

Հանդիպմանը ներկա էին ինչպես ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ, այնպես էլ տարբեր կազմակերպություններում աշխատող պրակտիկ հոգեբաններ։

Դասընթացի ժամանակ քննարկվել են «Նյարդահոգեբանություն» մասնագիտության հիմնական դրույթները, մեթոդներն ու աշխատանքային գործիքակազմը, դրանց կիրառումը և կապն այլ գիտությունների հետ։  

 

 

Դոկտոր Քրիսթել Կոլոմբն ընդգծել է այն տեսակետը, որ նյարդահոգեբանությունը նյարդագիտության և կոգնիտիվ գիտությունների խաչմերուկում է և գործում է բոլոր տարիքի անձանց համար` ներառելով և՛ երեխաներին (հետտրավմատիկ սթրես, հիպերակտիվություն, աուտիզմ), և՛ ծերերին  (ցրված սկլերոզ, Ալցհեյմերի հիվանդություն)։

 

Նյարդահոգեբանության նպատակն է նվազեցնել հետտրավմաները և հաշմանդամությունը: Այն առավել կիրառելի է գլխուղեղային վնասվածքներ ստացած անձանց հետ աշխատանքում։

 

Հավելենք, որ դասախոսության ավարտին դոկտոր Քրիսթել Կոլոմբը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին:

 

Պատրաստեց

Վարդուհի Զաքարյանը

Այլ նորություններ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ. ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացվող «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցն այսօր ամփոփեց իր աշխատանքները:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ‹‹ԿԱՌԱՎԱՐՈՒՄ›› ԵՎ ‹‹ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ›› ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Մարքեթինգ» առարկայի շրջանակում տեղի է ունեցել վարպետության դաս, որը կրել է «Թվային մարքեթինգի գործիքների կիրառումը բիզնեսի առաջխաղացման համար» խորագիրը։