16.02.2017 | 
Կրթություն
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԷՐ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԷՐ
Փետրվարի 15-ին ԵՊՀ Հովհաննես Ադամյանի անվան սրահում տեղի ունեցավ «Թվային տեխնոլոգիաների մասին» հեռավար դասախոսությունների շարքի առաջին հանդիպումը:

Դասախոսությունը կազմակերպվել էր ԵՊՀ ռեկտորատի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի և «Արփա» հիմնադրամի կողմից:

 

Հեռավար դասախոսությունը վարում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Բրյուս Բողոսյանը:

 

Դասախոսության ընթացքում, որին ներկա էր նաև ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, տրվեց թվաբանական և հաշվարկային մոդելավորման մոտեցումների ակնարկ, շեշտվեցին թվաբանական և համակարգչային բնագավառի պատմության ու կազմավորման գործընթացի դրույթները Արևմուտքում:

 

Բրյուս Բողոսյանը խոսեց համակարգչի գործիքային կազմավորման մասին, անդրադարձավ գործարար արդի սարքերի կազմությանը: Բանախոսն ունկնդիրներին ներկայացրեց նաև թվաբանական ալգորիթմների համընթաց կազմավորումը:

 

Տեղեկացնենք, որ այս թեմայով դասախոսությունները շարունակական են լինելու:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ  ՆՊԱՍՏՈՂ ԴԱՍԸՆԹԱՑ
Այսօր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում դասախոսների համար կազմակերպել էր դասընթաց, որի նպատակն է նպաստել համալսարանի միջազգայնացման քաղաքականությանը: Նշենք, որ դասընթացների ավարտից հետո մասնակիցներին կտրվի մեկ կրեդիտ։
«ԶՈՀԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԷ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄԱԳԻՍՏՐԱՆՏ ՆԵԼԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
Հայոց ցեղասպանության առջև օրեցօր ծառացող մարտահրավերներն առավել պահանջված են դարձնում հարցին տիրապետող, բանիմաց երիտասարդ մասնագետներին: