18.05.2018 | 
Քաղաքականություն
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՎՐԱՑ-ՕՍԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՎՐԱՑ-ՕՍԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանողների համար «Մերօրյա հակամարտություններ. վրաց-օսական և վրաց-աբխազական կոնֆլիկտներ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Լենա Զաքարյանը:

Դասախոսությունը կազմակերպել էր  Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, որի նպատակն է երիտասարդ մասնագետներին հնարավորություն տալ դասախոսություններ կարդալ այն թեմաների մասին, որոնք իրենց ուսումնասիրության առարկան են եղել մագիստրոսական ծրագրի շրջանակում:

 

Լենա Զաքարյանի մագիստրոսական ծրագրի նեղ մասնագիտացումը վերաբերում է Վրաստանի արտաքին քաղաքականությանը,  անվտանգությանը և  Կովկասում ունեցած ազդեցությանը:

 

Դասախոսության ընթացքում Լենա Զաքարյանը մանրամասն ներկայացրեց վրաց-օսական և վրաց-աբխազական  կոնֆլիկտները՝ խոսելով վերջիններիս ծագման և ներկա փուլում ընթացող դիվանագիտական գործընթացների  մասին:

 

Բանախոսն  ուսանողներին ծանոթացրեց  հակամարտության առկա բանակցային գործընթացներին, ներկայացրեց այդ կոնֆլիկտների կարգավորման ուղղությամբ բանակցող հիմնական կողմերին, ինչպես նաև միջազգային միջնորդ պետությունների և կառույցների դիրքորոշումները , վերջիններիս ուղղորդական ջանքերը հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:

 

Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կոնֆլիկտների ազդեցությունը Կովկասի տարածաշրջանում՝ զուգահեռներ անցկացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

  

 

Այլ նորություններ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ՝ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ 6 ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐՈՎ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ռեկտոր Արամ Սիմոնյանի նախագահությամբ կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը:
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐ ԺԱՆ-ՊՈԼ ԴԸ ԳՈԴՄԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Ժան-Պոլ դը Գոդմարին: