02.11.2017 | 
Կրթություն
ՀԱՅՏՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՐԴՈՒՄ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
ՀԱՅՏՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՐԴՈՒՄ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի հրավերով երկօրյա այցով համալսարանում է Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Վալերիա Չերնյավսկայան:

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի կողմից իրականացված միջոցառումների շրջանակում Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարանի կիրառական լեզվաբանության ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, բան. գիտ. դոկտորՎալերիա Չերնյավսկայան ոչ միայն կկարդա դասախոսություններ, այլև կմասնակցի կլոր սեղան-քննարկումների և սեմինարների:

 

Վալերիա Չերնյավսկայան մասնագիտացված է լեզվաբանության տեքստի, գիտական դիսկուրսի տեսության և մեթաբանության, գիտական հաղորդակցության ոլորտում:

 

Առաջին դասախոսությունը, որն այսօր ներկայացրեց պրոֆեսորը, վերաբերում էր բազմակոդ տեքստին՝ որպես լեզվաբանության օբյեկտի: Դասախոսության ընթացքում մասնագետը, խոսելով լեզվի մասին, ասաց, որ այն նշանային համակարգում արտոնյալ կոդ է. «Լեզուն նշանագիտական ռեսուրսներից մեկն է: Պատկերն այլևս բառ ցույց չի տալիս: Կառուցվածքային տեսանկյունից բառն ինքն է ազդում պատկերի վրա: Հարց է առաջանում՝ լեզվաբանությունն ընկրկո՞ւմ է մշակութաբանության առաջ, թե՞ այն ընդգրկում է առարկայական այլ ոլորտներ»:

 

Մեզ հետ զրույցում Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ Լիլիթ Բրուտյանը փաստեց, որ կազմակերպվող միջոցառումներին մասնակցում են նաև դասախոսներ և ուսանողներ այլ բուհերից: 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ ռուսական կենտրոնը նախաձեռնել էր ամենամյա հանդիպում Ռուս բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ:
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՏԱՇՔԵՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մագիստրատուրայի ուսանողների և դասախոսների մի խումբ մասնակցել է Տաշքենդի համալսարանում կազմակերպված «Էքստրեմոֆիլներ՝ կենսաբանությունից մինչև կենսատեխնոլոգիա» խորագիրը կրող միջազգային ամառային դպրոցի աշխատանքներն: