10.12.2018 | 
Կրթություն
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում դեկտեմբերի 10-ից 14-ը տեղի կունենա դասախոսությունների շարք, որը կվարի Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի լեզվաբանության ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բ․գ․դ․ Ելենա Բուտորինան։

Միջոցառումը կազմակերպել էր Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը և ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը։

Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը ողջունեց ներկաներին և տեղեկացրեց, որ դասախոսությունների մասնակիցները վերջում կստանան համապատասխան հավաստագրեր։ Դեկանը գործընկերներին ներկայացրեց Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր, բ․գ․դ․ Ելենա Բուտորինային ու նրա դասախոսության թեման։



Ներկաներին ողջունեց նաև Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչ Օլգա Լիկովան և ասաց, որ շատ է կարևորում նմանօրինակ հանդիպմանները:

Ելենա Բուտորինան ողջունեց հայաստանցի գործընկերներին և հույս հայտնեց, որ կկարողանա շատ բան սովորել նրանցից։ Հանդիպման ընթացքում Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսորը առանձնացրեց «Ժամանակակից գործնական և պաշտոնական հաղորդակցությունը ռուսերենով» խորագիրը կրող դասախոսության հիմնական նպատակները, որոնք էին իմանալ տեքստի պաշտոնական-գործնական ոճը, սխալների հիմնական ձևերը և տեղեկատու միջոցները։

 

Մարինե Առաքելյան

Այլ նորություններ
«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՆՔՆԻՐԱՑՄԱՆ ՃԻՇՏ ՈԼՈՐՏ ԳՏՆԵԼԸ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՎԻԹ ԱՔԵԼՅԱՆ
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Աքելյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում բակալավրի կրթական ծրագրով հումանիտար գիտությունների ոլորտում զբաղեցրել է առաջին տեղը: ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐՔՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾՎԱԾ ՄԻՖԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆՆ ԷՐ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Պատերազմի դասեր. տեղեկատվական պատերազմ» խորագրով հանդիպում մեդիա փորձագետ, հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական հարցերի մասնագետ, «Razm.info» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ: