06.06.2017 | 
Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ 30 ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ 30 ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2016-2017 ուստարում Իրավաբանական կլինիկայի դասընթացներն ավարտած ուսանողների վկայագրերի հանձնման արարողությունը:

ԵՊՀ իրավաբանական կլինիկան հիմնադրվել է 1999 թ.-ին: Այն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանում է, որի հիմնական նպատակն է անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերել սոցիալապես անապահով քաղաքացիներին:

 

Կլինիկայի տնօրեն, իրավ. գիտ. թեկնածու Քնարիկ Վարդանյանը, ողջունելով և շնորհավորելով ուսանողներին, ամփոփեց կլինիկայի՝ 2016-2017 ուստարվա գործունեությունը. «Այս ուստարին բավական բեղումնավոր է եղել. ունեցել ենք շուրջ 115 գործ, որոնցից 55-ը այս պահին ավարտված են, իսկ մնացածը ընթացքի մեջ են: «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում այցելել ենք Երևանի չորս դպրոցներ և Օշականի Մ. Մաշտոցի անվան դպրոցը: Իրականացրել ենք նաև տարաբնույթ ծրագրեր միջազգային և հասարակական մի շարք կազմակերպությունների հետ»:

 

Քնարիկ Վարդանյանը նշեց, որ «Առողջապահական իրավունք» կլինիկական դասընթացի ստեղծման և զարգացման նպատակով կլինիկան համագործակցել է «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հետ: Համագործակցության շրջանակում ուսանողների համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց, որի ընթացքում ներկայացվել են առողջապահական իրավունքի դրույթները: Կլինիկան համագործակցել է նաև ՄԱԿ-ի՝ փախստականների գծով գրասենյակի հետ:

 

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Վերջինս անդրադարձավ իրավաբանական դասընթացների կարևորությանը ամբողջ աշխարհում՝ բարձր գնահատելով ԵՊՀ իրավաբանական կլինիկայի գործունեությունը, ուսանողների՝ կլինիկայում ստացած գիտելիքները, ինչպես նաև նրանց մարդկային որակները:

 

«Կլինիկան ֆակուլտետում կայացել է իր բուն նպատակով, սակայն անսահման զարգացման տեղ ունի»,- իր խոսքում ասաց Գագիկ Ղազինյանը և ներկայացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվում են իրականացնել հաջորդ ուսումնական տարիներին:

 

Ուսանողներին շնորհավորեց նաև կլինիկայի դասախոս-համակարգող, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով կլինիկայի խմբի կողմից իրականացված մի շարք արդյունավետ աշխատանքների:

 

Միջոցառման ավարտին Իրավաբանական կլինիկայի 30 շրջանավարտներին հանձնվեցին վկայագրեր, իսկ կլինիկայի աշխատանքներին առավել ակտիվ մասնակցած չորս ուսանողներ՝ Արման Ղուկասյանը, Հովհաննես Հարությունյանը, Լուիզա Մելիքսեթյանը և Արփինե Առաքելյանը, պարգևատրվեցին նաև ԵՊՀ շնորհակալագրերով: 

Այլ նորություններ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասավանդման ժամաքանակների փոփոխության վերաբերյալ քննարկումներին նվիրված ասուլիս:
ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ «ERASMUS+»-ԻՑ
Այսօր ԵՊՀ-ում էին համախմբվել հայաստանյան և արտասահմանյան մի շարք բուհերի ներկայացուցիչներ «ERASMUS+»-ի հերթական նախագծի քննարկման համար: