08.10.2018 | 
Հասարակություն
ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ. ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԼԵԳԵՆԴԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ
ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ. ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԼԵԳԵՆԴԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի կողմից իրականացվող հերթական հանդիպումը:

Ուսանողների հետ այս անգամ հանդիպեցին «Ազատագրական բանակ» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Լ. Ազգալդյանի ընկերները՝  Վարդան Հարությունյանն ու Ֆրեդ Նազարյանը, և հերոսի կինը՝  Ժաննա Գալստյանը:

 

Ներկաներին բացման խոսքով ողջունեց ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը, ով խոսեց ակումբի գործունեության և նշանակալի այն  ձեռքբերումների մասին, որոնք միտված են ուսանողների մարտական պատրաստության վիճակի բարելավմանը և ուղղված են բանակ-բուհ-հասարակություն կապի ամրապնդմանը:  

 

Ակումբի նախագահը հանդիպման մասնակիցներին տեսանյութի միջոցով ներկայացրեց Լեոնիդ Ազգալդյանի մարտական ուղին: Այնուհետև Ազգալդյանի ընկերներն ուսանողներին պատմեցին հերոսի մասին հետաքրքիր դեպքեր՝ կենդանի պատմությունների միջոցով ընդգծելով Ազգալդյանի բացառիկ մարդ տեսակը;

Այլ նորություններ
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՐԵՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏ» ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երեք ուսանողներ՝ Աննա Կոստանյանը, Էլեն Աղաջանյանը (4-րդ կուրս) և Ռիմա Գրիգորյանը (2-րդ կուրս), մասնակցել են Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծին և հասել մինչև եզրափակիչ:
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ, ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունում» թեմայով քննարկում: