04.06.2018 | 
Կրթություն
ԱՐԱԲԵՐԵՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ԴԱՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԱՐԱԲԵՐԵՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ԴԱՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժնում ինքնատիպ քննություն էր:

Ուսանողներին հնարավորություն էր տրվել անցած 3 տարիների ընթացքում արաբերենից ձեռք բերած գիտելիքները ցուցադրելու հաշվետու դասի ընթացքում:

 

Մեզ հետ զրույցում Միջազգային հարաբերություններ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա  Հարությունյանը, ներկայացնելով միջոցառման մանրամասները, նշեց, որ համակուրսեցինը մեծ ոգևորությամբ են մասնակցել յուրօրինակ դասի կազմակերպչական աշխատանքներին:

 

«Մեր բաժնում ուսանողները սովորում են երկու մասնագիտական լեզու՝ անգլերեն և արաբերեն՝ ընտրովի սկզբունքով, ,- ասաց Աննա Հարությունյանը,- և քանի որ մենք  երրորդ կուրսում ամփոփում ենք նաև լեզվի ուսուցումը, որոշեցինք երրորդ կուրսի ավարտը նշանավորել այս միջոցառման կազմակերպմամբ:

 

Միջոցառման թեման ՄԱԿ-ն էր: Ուսանողներն արաբերենով ներկայացրին միջազգային ամենամեծ կառույցի հիմնադրման, նրա կառուցվածքի, ճյուղերի, գործառույթների, հանձնաժողովների պատմությունը, ինչպես նաև անդրադարձան այս կառույցին Հայաստանի անդամագրման պատմությանը:

 

Միջոցառմանը ներկա էր նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ, դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ պատահական չէր նաև միջոցառման թեմային ընտրությունը.« Վերջերս լրացավ Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու 26 տարին, ինչը լավ առիթ էր արաբերենով հենց այս թեմային անդրադառնալու համար: Արաբերենը ՄԱԿ-ի պաշտոնական վեց լեզուներից մեկն է»:

 

Ավելացնենք նաև, որ Միջազգային համբերությունների ֆակուլտետում նման ձևաչափի միջոցառում  առաջին անգամ  էր կազմակերպվում: Միջոցառման ընթացքում  ուսանողներն արաբերենով կատարեցին նաև երկու երգ:

Այլ նորություններ
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«Եթե ես լինեի ուսանող և ունենայի այսպիսի լայն-լայն-լայն ընտրության հնարավորություններ, ամենայն հավանականությամբ, կմնայի հասարակագիտության ոլորտում»:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը Պալեանների անվան դահլիճում հյուրընկալել էր «Երևակ» կրթահամալիրի ավագ դասարանների աշակերտներին: