28.08.2017 | 
Կրթություն
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ
ԵՊՀ առկա ուսուցման համակարգում սովորող բոլոր ուսանողների համար նոր ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի մեկից:

Հիշեցնենք, որ առկա ուսուցման համակարգի առաջին երկու փուլերի արդյունքով ԵՊՀ մագիստրատուրա է ընդունվել 1.003 դիմորդ, իսկ ընդունելության 3-րդ փուլի քննությունները կանցկացվեն օգոստոսի 29-31-ը:

 

Տեղեկացնենք նաև, որ առկա ուսուցման համակարգի ընդունելությանը զուգահեռ՝ իրականացվում է նաև հեռակա ուսուցման ընդունելությունը, որը մեկնարկել է մայիսի 22-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը:

 

Առկա ուսուցման համակարգի 3-րդ փուլով վճարովի ընդունված դիմորդներն ուսման վարձը պետք է վճարեն մինչև սեպտեմբերի 15-ը:

Վարձավճարները կարելի է մուծել ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկում «Արդշինբանկ»-ի հետևյալ հաշվեհամարին՝ 247010000906:


Տեղեկացնենք, որ 2017-2018 ուստարվա սեպտեմբերի 1-ից ԵՊՀ ուսանողները դասի կհաճախեն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված հետևյալ ժամանակացույցով`


I հերթ

1-ին ժամ – 09:30-10:10
2-րդ ժամ – 10:15-10:55
3-րդ ժամ – 11:05-11:45
4-րդ ժամ – 11:50-12:30
5-րդ ժամ – 12:50-13:30
6-րդ ժամ – 13:35-14:15


II հերթ

7-րդ ժամ – 14:30-15:10
8-րդ ժամ – 15:15-15:55
9-րդ ժամ – 16:05-16:45
10-րդ ժամ – 16:50-17:30
11-րդ ժամ – 17:40-18:20
12-րդ ժամ – 18:25-19:05

 

Այլ նորություններ
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ» խորագրով սեմինարը: