18.01.2019 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՑ
2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման ուսումնական պարապմունքները սկսվելու են փետրվարի 11-ից, իսկ հեռակա ուսուցման ուսումնական պարապմունքները՝ մարտի 11-ից:

Տեղեկացնենք, որ ԵՊՀ-ում առկա ուսուցման համակարգի սովորողների համար առաջին կիսամյակի քննաշրջանն անցկացվում է հունվարի 8-ից 29-ը, իսկ հեռակա ուսուցման համակարգի սովորողների համար այն անցկացվելու է փետրվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը:

 

Լուծարքներն ընթանալու են երկու փուլով: Բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգով սովորողների համար 1-ին փուլը կանցկացվի փետրվարի 6-14-ը, 2-րդ փուլը՝ փետրվարի 21-28-ը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու մարտի 7-15-ը (1-ին փուլ) և մարտի 22-29-ը (2-րդ փուլ):

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՆՎԱՃԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Ավարտվել է Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացվող 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան։ Օլիմպիադային Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
ԵՊՀ-Ի ԵՎ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ ՄՈՆՊԵԼՅԵ 3 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
«Erasmus+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի միջև հաստատված համագործակցությունն ամրապնդվում է: Այն շարունակվելու է մինչև 2020 թվականը: