15.01.2014 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՑ
Հունվարի 8-ից ԵՊՀ-ում մեկնարկել են առկա ուսուցման համակարգի առաջին կիսամյակի եզրափակիչ քննությունները և կտևեն մինչև հունվարի 30-ը:

Փետրվարի 3-ին կսկսվի առաջին լուծարքային շրջանը և կտևի մինչև փետրվարի 12-ը, իսկ երկրորդ լուծարքային շրջանը կանցկացվի փետրվարի 17-ից 25-ը:

 

«2-րդ լուծարքին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր առաջինի ընթացքում չեն կարողացել դրական նիշ ստանալ, ինչպես նաև այն ուսանողները, ովքեր կուտակել են պարտքեր՝ վարձը չվճարելու պատճառով: Մինչ օրս հեռացումներ չեն եղել»,- պարզաբանում է ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը:

 

Հեռակա ուսուցման համակարգում դեռևս 2013 թ-ի նոյեմբերի 1-ին մեկնարկած դասերը կտևեն մինչև հունվարի 31-ը: Մինչ այդ՝ հունվարի 24-31-ը ուսանողները կհանձնեն ստուգարքները, իսկ փետրվարի 3-ից կսկսվեն եզրափակիչ քննությունները և կտևեն մինչև փետրվարի 28-ը: Մարտի 3-ից 12-ը կանցկացվեն առաջին, իսկ մարտի 17-ից 25-ը երկրորդ լուծարքային շրջանները:

Այլ նորություններ
«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ»․ ՄԵՐԻ ՓԱՆՈՍՅԱՆ
ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովն այս տարի նվիրված է ՈՒԳԸ հիմնադրման 75-ամյակին:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
«Էրազմուս+» ծրագրի «MODEST» նախագծի շրջանակում կազմակերպված միջազգային դոկտորական դպրոցը համախմբում է աշխարհի մի շարք համալսարանների ներկայացուցիչների, որոնք կարդալու են տարաբնույթ դասախոսություններ՝ դոկտորական կրթության զարգացման, դասավանդման մեթոդաբանության և միջմշակութային հաղորդակցության վերաբերյալ: