20.12.2018 | 
Ուսանողական
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր ամփոփվեց ՈՒԽ-ի մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի մրցենք» ծրագիրը:
Շուրջ երկու ամիս 19 ֆակուլտետներ պայքարեցին մշակութային, գիտակրթական, սպորտային խաղերում և մրցույթներում:

Մրցույթն արդեն ավանդական բնույթ է կրում, և ամեն տարի առավել մեծ քանակությամբ ուսանողների է ներառում:

Մրցույթի հիմնական նպատակը՝ բացահայտել համալսարանի տարբեր ֆակուլտետների տաղանդավոր ուսանողներին, իրականացված է:


 

Գեղանկարչության, լուսանկարչության, թատրոնի, երգի, պարի մրցույթներում բացահայտվեցին տաղանդավոր ուսանողներ, որոնք հետագայում դառնալու են համալսարանական տարբեր միջոցառումների և համերգների մասնակիցներ:

 

Մինչ մրցանակաբաշխության մեկնարկը՝ երաժշտական կատարումներով հանդես եկան Արտյոմ Դադունցը, Մարիամ Ադամյանը և այլք: 

 

Մրցանակաբաշխությունը մեկնարկեց գեղանկարչության մրցույթում լավագույն երեք հորիզոնականները զբաղեցրած ուսանողների պարգևատրմամբ: 

 

Ուսանողները վրձնել էին ԵՊՀ-ն, և յուրաքանչյուրի նկարում այն նոր գեղեցկությամբ էր աչքի ընկնում:

 

Ըստ այդմ՝ երրորդ տեղը զբաղեցրեց Արևելագիտության ֆակուլտետի ուսանողուհի Գալինա Հարությունյանը, երկրորդ տեղը՝ Ռոմանագերմանական բանասիրության  ֆակուլտետի ուսանողուհի Թեհմինա Թաթիկյանը, իսկ առաջին պատվավոր հորիզոնականում Կենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի Դիանա Չոբանյանն էր:

 Լավագույն երեք լուսանկարիչները նույնպես լուսանկարել էին ԵՊՀ-ն: Լավագույն լուսանկարը  Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Ալյոնա Հովհաննիսյանինն էր, երկրորդ հորիզոնականում Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողուհի Թագուհի Մեսրոպյանի լուսանկարն էր, իսկ երրորդում տեղը զբաղեցրեց Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Վանանդ Մխոյանի լուսանկարը:


 

 Բեմական խոսքին և դերասանական հմտություններին  լավագույնս տիրապետել էր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Ավագյանը, երկրորդ հորիզոնականում Արևելագիտության ֆակուլտետի ուսանողուհի Անահիտ Թևոսյանն էր, իսկ երրորդում՝ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի Անուշ Աբրահամյանը:

 

Մրցանակները այդքանով չէին սահմանափակվում. ասմունքող Նարեկ Մարգարյանը ժյուրիի համակրանք մրցանակով պարգևատրեց Հասմիկ Չոբանյանին, իսկ դերասան Հայկ Աֆրիկյանի կողմից պարգևատրվեց Նարե Ծատուրյանը:

 

Ժողովրդական պար անվանակարգում հաղթող ճանաչվեց Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող Մովսես Սրապյանը, երկրորդ տեղում Պատմության ֆակուլտետի ուսանողուհի Աստղիկ Մկրտչյանն էր, իսկ երրորդում՝ Կենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի Դիանա Եղիազարյանը:





Ժողովրդական երգում առաջատար էր Պատմության ֆակուլտետի ուսանողուհի Սեդա Թևանյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը ներկայացնող Անուշիկ Ավետիսյանը, իսկ երրորդում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Հարությունյանն էր:

 

Ազատ ոճի պարում հաղթանակը շնորհվեց երկու ուսանողուհիներին. Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Եղեգնի Բաբայանին և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Հովհաննիսյանին, երկրորդ տեղը զբաղեցրեց Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը ներկայացնող Լենա Մուրադյանը, իսկ երրորդ տեղը՝ Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Ֆերմանյանը:

 

Ազատ ոճի երգում առաջատար էր Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Գյուլխասյանը, երկրորդում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողուհի Անի Աբրահամյանն էր, իսկ երրորդում՝ Պատմության ֆակուլտետը ներկայացնող Աննա Մանուկյանը:


 

Բացի վերոնշյալ մրցանակներից՝ Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանի  կողմից հատուկ մրցանակի արժանացավ Լենա Մուրադյանը: 

 

Ի վերջո, «Արի մրցենք» մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվեց  առավելագույն միավոր հավաքած Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը:

 

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց ԻԿՄ ֆակուլտետը, իսկ երրորդ տեղում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն էր:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ: