15.03.2023 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ՍԱՐԳԻՍ ԵՎ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ՍԱՐԳԻՍ ԵՎ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ընթերցասրահներն այսուհետ բաց կլինեն երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-21:00-ն:

Գրադարանից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ միասնական տոմս, որը տրամադրում է ֆակուլտետը: Այն և՛ ուսանողական տոմս է, և՛ գրադարանի, որը տրվում է որոշակի ժամկետով` ելնելով ընթերցողի համալսարանական կարգավիճակից. չորս տարի ժամկետով տրվում է բակալավրիատի ուսանողներին, երկու տարի ժամկետով՝ մագիստրատուրայի ուսանողներին: ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ընթերցողական տոմս է տրվում՝ նրանց հետ կնքված պայմանագրի ժամկետով: ԵՊՀ գրադարանի տնօրենությունից թույլտվություն ստանալու դեպքում գրադարանից օգտվելու հնարավորություն ունեն նաև այլ բուհերի ներկայացուցիչները:

 

Ընթերցողական տոմսը հնարավոր է վերաթողարկել՝ դիմելով գրադարանի համակարգչային բաժին (ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 3-րդ հարկ, 302 սենյակ)։ Եթե ընթերցողական տոմսը կորել է, անհրաժեշտ է դիմել աբոնեմենտի բաժին (ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 3-րդ հարկ, 301 սենյակ)։ 

 

ԵՊՀ միասնական տոմսով համալսարանականներին թույլատրվում է վերցնել գրքեր և պարբերականներ, պատվիրել առցանց նյութեր և հոդվածներ, դիտել օգտաքարտի տվյալները, օգտվել ԵՊՀ տարածքում ազատ մատչելիության շտեմարաններից, օգտվել գրադարանի համակարգիչներից և անվճար համացանցից, կարդալ թվային գրքեր:

 

Նշենք, որ ԵՊՀ գրադարանի երկրորդ հարկում գործում է առձեռն դասագրքային ֆոնդը, երրորդ հարկում՝ առձեռն գեղարվեստական ֆոնդը, չորրորդ հարկում՝ հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժինը: ԵՊՀ գրադարանից գրքեր ստանալ և վերադարձնել հնարավոր է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-17:00-ն:

 

Հավելենք, որ ԵՊՀ գրադարանը ստեղծվել է 1920 թվականին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թ.: Գիտական գրադարանը 1997 թ. հոկտեմբերի 7-ին անվանակոչվել է շվեյցարահայ բարարերար Տիգրան Իզմիրլյանի ծնողների` Սարգիս և Մարի Իզմիրլյանների անունով:

 

Կարինե Հովհաննիսյան

Այլ նորություններ
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ նոր ձևավորված գիտխորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են հանձնաժողովների կազմերը, քննարկվել և ընդունվել են մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ: