25.02.2007 | 
Կրթություն
ՀԱՂԹԵՑ ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԹԻՄԸ
ՀԱՂԹԵՑ ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԹԻՄԸ
Փետրվարի 20-ից 23-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ միջազգային մարդասիրական իրավունքի երրորդ դատախաղ-մրցույթը, որին մասնակցում էին հայաստանյան տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների ներկայացուցիչներ: Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը ներկայացավ 2 թիմով:

Մասնակիցներին տրվեցին միջազգային մարդասիրական իրավունքի հիմնախնդիրներին վերաբերող իրավիճակային հարցեր, սահմանված ժամկետում թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց դիրքորոշումները: Իսկ կլոր սեղանի շուրջ անցկացված թիմային քննարկումների ժամանակ մասնակիցներն ու ժյուրիի անդամներն անդրադարձան միջազգային մարդասիրական իրավունքի հիմնախնդիրներին:

Եզրափակիչ փուլ անցան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի թիմերը: Եզրափակիչ փուլում թիմերը մրցեցին դատավարական սկզբունքով: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը հաղթող ճանաչվեց մրցույթում: Համալսարանականներին հանձնվեց պատվո գավաթը, որը մինչ մյուս մրցույթի անցկացումը մնալու է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:

Այլ նորություններ
«ԱՎԵԼՈՐԴ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀՈՐԴՈՐԵԼ ԵՎ ԿՈՉ ԱՆԵԼ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԷԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԵՌԱՆԴ ԴՐՍԵՎՈՐԵԼ»․ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն անցել են հեռավար ուսուցման: Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում առցանց ուսուցման իրականացման մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Բարսեղյանի հետ:
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՆ  ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՈՒՍՈՒՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ելնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակից՝ ԵՊՀ ֆակուլտետները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը՝ ըստ սահմանված դասատախտակի անցնելով հեռավար ուսուցման: