01.10.2010 | 
Կրթություն
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՈՇԻԿՆԵՐ
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՈՇԻԿՆԵՐ
ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը վերսկսել է ռեզյումե գրելու դասընթացները:

Այսօր մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող «Ճիշտ ռեզյումե կազմելու սկզբունքները» խորագրով դասընթացը: ԵՊՀ ուսանողների համար նախատեսված նմանօրինակ ուսուցողական հանդիպումներ կենտրոնը կազմակերպել է նաեւ նախկինում: Կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նշում է, որ դասընթացները վերականգնելու անհրաժեշտությունը մեկ անգամ եւս հաստատվեց այն ժամանակ, երբ կենտրոնը հայտնվեց նաեւ գործատուի կարգավիճակում: «Վերջերս մրցույթ էր հայտարարվել Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի թափուր աշխատատեղերից մեկի համար: Աշխատանքի համար դիմած համալսարանականների ներկայացրած ռեզյումեները ցույց տվեցին, որ ԵՊՀ ուսանողների զգալի մասը բավարար պատկերացում չունի ռեզյումեի կառուցվածքի եւ բովանդակության վերաբերյալ»,- ասում է Լիլիթ Հակոբյանը:

 

Արդյունավետության համար դասընթացներն անցկացվում են 16-հոգանոց խմբերով: Դասընթացներին մասնակցելու հայտարարությանը առայժմ շուրջ 4 տասնյակ ուսանող է արձագանքել: Կենտրոնի տնօրենը թվաբանական այս պատկերը նորմալ է համարում: Ըստ նրա` գործատուի հետ երբեւէ առչնություն չունեցող ուսանողները` որպես կանոն, վստահ են, որ ռեզյումե գրելը առանձնակի մեծ ջանքեր եւ հմտություններ չի պահանջում: Այսօր ԵՊՀ ՏՏ կրթական հետազոտական կենտրոնի դահլիճում «Ճիշտ ռեզյումե կազմելու սկզբունքները» խորագրով դասընթացի առաջին հանդիպումն էր: Ռեզյումեն դասընթացի միակ թեման չէր: Կենտրոնի աշխատակիցներն ուսանողներին ներկայացրին նաեւ գործատուի հետ անմիջական շփման ժամանակ անհրաժեշտ մի շարք հմտություններ` ինչպես հագնվել հարցազրույցի համար, ինչպես շպարվել եւ անգամ ինչ կոշիկներ կրել: «Ռեզյումե գրել գիտեմ, սակայն վստահ չեմ, որ ամեն ինչ ճիշտ եմ անում: Կարծում եմ` մասնակցելով դասընթացին` նույնիսկ ոլորտին տեղյակ երիտասարդները կարող են նոր բաներ սովորել: Ռեզյումեն պետք է հնարավորինս անթերի լինի. չէ՞ որ գործատուն մեզ նախ ռեզումեով է ճանաչում»,- ասում է դասընթացի մասնակիցներից մեկը` Անահիտ Առուստամյանը: Կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նշեց, որ դասընթացները շարունակական բնույթ կկրեն եւ կանցկացվեն մասնակցության համար կենտրոնում գրանցված բոլոր ուսանողների համար:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: