15.11.2007 | 
Գիտություն
ԷԿՈԼՈԳԻԱՆ` ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԽՆԴԻՐ
ԷԿՈԼՈԳԻԱՆ` ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԽՆԴԻՐ
Սա էր այն հիմնական պատճառն այսօր, որն իր շուրջ էր հավաքել տարբեր համալսարանների եւ ֆակուլտետների ուսանողների:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ՀՀ իրավաբանների միության եւ «Շրջակա միջավայրի պահպանության կենտրոն» ՀԿ-ի աջակցությամբ կազմակերպել էր գիտաժողով «Շրջակա միջավայրի իրավունքի հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով: 

Միջբուհական գիտաժողով-սեմինարին, Իրավագիտության ֆակուլտետի ղեկավարությունից եւ ուսանողներից բացի, մասնակցում էին նաեւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաեւ` ԵՊՀ կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետների ուսանողներ:

«Ողջունում եմ նման միջոցառումները, քանի որ էկոլոգիայի հիմնախնդիրները ոչ միայն էկոլոգներին են վերաբերում: Էկոլոգիական խնդիրները գլոբալ բնույթ ունեն: Նաեւ ուրախալի է, որ հենց ուսանողներն են շահագրգռված` նման լսումներ եւ քննարկումներ կազմակերպելու: Էկոլոգիական իրավագիտությունը մի ոլորտ է, որը դեռ զարգանալու տեղ ունի մեր իրականության մեջ: Ուստի պետք է կարեւորել ցանկացած մակարդակի քննարկում»,- ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

Բացման խոսքը շարունակեց «Շրջակա միջավայրի պահպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Աիդա Իսկոյանը: 

«Իրավունքը կարեւոր դեր ունի ցանկացած ոլորտի կարգավորման հարցում: Իսկ եթե խնդիրը համամարդկային բնույթ է կրում, ապա այն առավել որոշիչ է դառնում: Ոչ մի խնդրի լուծմանն ուղղված կարգավորող նորմ չի կարող իարականացվել, եթե այն չի մտել իրավական դաշտ: Եվ հենց այստեղ է, որ մենք` իրավագետներս, ասելիք եւ անելիք ունենք: Ուրախ եմ, որ դա գիտակցում են նաեւ մեր ուսանողները եւ կարեւորում ցանկացած մարդու` առողջ եւ բարեկեցիկ միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքի հարցը»,- ասաց Աիդա Իսկոյանը:

Հնչեց ԵՊՀ հիմներգը, որից հետո ուսանողները սկսեցին զեկուցումները: Հետաքրքիր եւ օգտակար էին թեմաները` «Էկոլոգիական աուդիտ», «Էկոլոգիական գործոնների ազդեցությունն օրգանիզմի վրա», «Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը», «Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության հիմնախնդիրը» եւ այլն: Ելույթներից հետո մասնակիցների միջեւ ակտիվ քննարկումներ ծավալվեցին:

Այլ նորություններ
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ:
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հրապարակվել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի՝ «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» («Constitutional Stability as an Important Prerequisite for Stable Democracy») անգլերեն մենագրությունը: