03.04.2007 | 
Հասարակություն
ՆՈՐԱՅՐ ՍԻՍԱԿՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ
ՆՈՐԱՅՐ ՍԻՍԱԿՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ
Գենետիկայի վերածնունդը Խորհրդային Միությունում հենց նրա շնորհիվ էր:

Մեծանուն գիտնական, ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, կենսաքիմիայի մի շարք ուղղությունների հիմնադիր եւ տիեզերական կենսաբանության հիմնադիր Նորայր Սիսակյանի 100-ամյակի առթիվ Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում գիտաժողով էր կազմակերպվել:

ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը անչափ կարեւորեց նման հանդիպումները: «Ուսանողները հնարավորություն են ստանում շփվելու արտասահմանի, այս դեպքում` Ռուսաստանի գիտնականների հետ, ծանոթանալու նրանց հետազոտություններին: Ապահովվում է նաեւ փորձի փոխանակումը: Այստեղ հնչող գիտական զեկուցումները մի նոր ու կարեւոր բան կավելացնեն մեր ուսանողների գիտելիքներին»,- ասաց ռեկտորը:

Գիտաժողովին ներկա էին Դուբնայի միջազգային գիտական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Սիսակյանը` Նորայր Սիսակյանի որդին, հայտնի գիտնականներ Դուբնայից, Մոսկվայից, Իտալիայից:

Ակադեմիկոս Նորայր Սիսակյանը ծնվել է 1907 թ-ին Աշտարակում` գյուղացու ընտանիքում: Դեռ ուսանողական տարիներից գիտական աշխատանքների հանդեպ մեծ հակում է ցուցաբերել: Նրա ուսուցիչ եւ գիտական ղեկավար ակադեմիկոս Բախն ասել է. «Սիրում եմ զրուցել Նորայրի հետ: Նրա նպատակասլացությունը եւ արագ կողմնորոշվելու ունակությունը ինձ հիացնում են»:

Նորայր Միսակյանը հետազոտել է բույսերի ընդհանուր կիրառական կենսաքիմիայի եւ տեխնիկական կենսաքիմիայի հարցերը: Անգնահատելի է նրա դերը հատկապես տիեզերական կենսաբանության հիմնադրման ու զարգացման գործում:

Ռուսաստանի գիտահետազոտական ակադեմիան սահմանել է Նորայր Սիսակյանի անվան հուշամեդալներ, որոնք տրվել են Ռուսաստանի եւ Հայաստանի հայտնի գիտնականներին: ԵՊՀ դասախոսներ, պրոֆեսորներ Միսակ Դավթյանը եւ Էմիլ Գեւորգյանը նույնպես արժանացան այդ հուշամեդալներին:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն առաջին անգամ կազմակերպում է «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը, որի նպատակն է դիմորդներին ծանոթացնել մասնագիտությանը, բուհին և ֆակուլտետին: