28.02.2020 | 
Հասարակություն
ԱՎԵՏԵԼՈՎ ԳԱՐՆԱՆ ԳԱԼՈՒՍՏԸ․ ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ «ՄԱՍԼԵՆԻՑԱ»-Ն
ԱՎԵՏԵԼՈՎ ԳԱՐՆԱՆ ԳԱԼՈՒՍՏԸ․ ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ «ՄԱՍԼԵՆԻՑԱ»-Ն
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր տոնում էին ռուսական ազգային «Մասլենիցա»-ն, որն ավետում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։

Ֆակուլտետում արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի գարնան սկիզբն ավետել ռուսական ազգային երգ ու պարով, հյուրասիրությամբ։

Մեզ հետ զրույցում Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Վարսենիկ Օհանյանն ասաց, որ միջոցառումը կազմակերպել է ֆակուլտետի ուսանողական խորհուրդը։



«Ամեն տարի նշելով այս տոնը՝ փորձում ենք ֆակուլտետի ուսանողներին ավելի մոտեցնել ռուսական մշակույթին»,- նշեց նա։

Միջոցառման ընթացքում ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, տարբեր կուրսերի ուսանողները և այլ ֆակուլտետներից հյուրերը համտեսում էին ավանդական բլիթներ ու այլ քաղցրեղեն, տարբեր տեսակի թեյեր։



Հյուրասիրությունն ուղեկցվում էր ռուսական ավանդական երգերով և շնորհավորանքներով։

Այլ նորություններ
 «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՉՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ». ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Համավարակի հետևանքով տնտեսության և դրա ոլորտների առջև ծառացած խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ճանապարհների մասին զրուցել ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանի հետ։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Երևանի համալսարանի հիմնադրումը հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից էր: Այն, ըստ էության, իրականացրեց մեր ժողովրդի կրթության ու լուսավորության ձգտումներն ու երազանքները: