21.06.2022 | 
Կրթություն, Գիտություն
«ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2022-2023 թթ․ ուստարվա ընդունելության գործընթացը:

Աշխատաշուկայի պահանջներին համահունչ և միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրն ավարտող նյութագետները կարող են արդյունավետ գործունեություն ծավալել մեքենաշինական, մետաղամշակման, միկրոէլեկտրոնիկայի, հանքարդյունաբերության, քիմիական և սննդի արտադրության, կենսաբժշկական նյութերի, դեղերի և կոսմետիկական միջոցների արտադրության, բնապահպանության, գյուղատնտեսության և հարակից այլ ոլորտներում:

 

Կրթական ծրագիրը մշակվել է ԱՄՆ-ի Նոթր Դամի համալսարանի, Տեխասի Ռիո Գրանդե Վելի համալսարանի, «Հուավեյ տեքնոլոջիս» ընկերության և գործընկեր այլ կազմակերպությունների առաջատար մասնագետների աջակցությամբ։

 

Ծրագրի շրջանակում դասավանդելու են ինչպես կրթական ոլորտի, այնպես էլ մասնավոր ընկերություններում աշխատող և հրավիրյալ առաջատար մասնագետներ, որոնք կփոխանցեն ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական փորձ: Դասընթացների մի մասն անցկացվելու է գործընկեր կազմակերպություններում՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին լուծելու կիրառական խնդիրներ և ծանոթանալու աշխատաշուկայի պահանջներին:

 

Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան նաև ֆինանսավորում ստանալու:

 

Համապատասխան պայմանները բավարարելու դեպքում ծրագրի մասնակիցները միաժամանակ կարող են օգտվել ՀՀ կառավարության 18․06․2020 թ․ N 1035-Ն որոշմամբ «Քիմիա» մասնագիտությամբ մագիստրոսների համար ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից (մանրամասները՝ այստեղ

 

Մագիստրոսական կրթական ծրագրին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են բացահայտել նյութագիտության գաղտնիքները:

 

Ծրագրի 2022-2023 թթ․ ուստարվա ընդունելությունը կազմակերպվում է մի քանի փուլով։

 

Մեկնարկել է 1-ին փուլի փաստաթղթերի ընդունման գործընթացը և կշարունակվի մինչև 2022 թ․ հունիսի 25-ը՝ ժամը 18:00-ն,

 

2-րդ փուլի 1-ին ենթափուլի փաստաթղթերն ընդունվում են 2022 թ․ հուլիսի 1-ից 15-ը՝ մինչև ժամը 18:00-ն,

 

2-րդ փուլի 2-րդ ենթափուլի փաստաթղթերն ընդունվում են 2022 թ․ օգոստոսի 15-ից 22-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

 

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և PMI Science-ի աջակցությամբ։

Այլ նորություններ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՈՒ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՅՍ ՈՒՍՏԱՐՎԱ ԳԽ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով։ Նիստի ընթացքում հաստատվեցին ներկայացված նախագծերն ու հարցերը, ինչպես նաև հնչեցին ու քննարկվեցին նոր առաջարկներ։
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԷԼԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, հանրային կապերի մասնագետ և նկարչուհի Էլինե Պողոսյանի հետ զրուցել ենք համալսարանի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների ընտրության, ապագայի պլանների և այլ թեմաների շուրջ: