28.02.2018 | 
Քաղաքականություն
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում բաց դռների օր էր ապագա դիմորդների համար:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ համալսարանականները Մայր բուհի կոնֆերենց դահլիճում այս անգամ հանդիպեցին Երևանի «Օլիմպոս» կրթահամալիրի, «Քվանտ» վարժարանի, «Ֆիզմաթ», «Հերացի», հ. 139, հ. 114, հ. 97, հ. 189, հ. 170, հ. 94, հ. 118, հ. 109, հ. 184, հ. 148, հ. 183, հ. 103 և Արարատի հ. 2 ավագ դպրոցների աշակերտների հետ:

 

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտներ և ուսանողներ:

 

 

Ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոնի վարիչ Նարեկ Մարտիրոսյանը նշեց, որ կան մաթեմատիկային մոտ շատ մասնագիտացումներ, և միաժամանակ կան նաև մի շարք հանգամանքներ, թե ինչու է այս մասնագիտությունը ավելի նախընտրելի:

 

«Կնշեմ երկու հիմնական հանգամանք: Առաջինը ֆակուլտետում մաթեմատիկական դպրոցի առկայությունն է, որը ձևավորում է գիտելիքների բազան: Այնուհետև դրան գումարվում է տնտեսագիտական դպրոցը, որը հիմք է հանդիսանում ռիսկ մենեջեր կամ վերլուծաբան աշխատելու և լավ կարիերայով ապահովելու համար»,- ասաց Նարեկ Մարտիրոսյանը:

 

Արարատի մարզի 2-րդ ավագ դպրոցի աշակերտուհի Սյուզի Հովակիմյանը առաջին անգամ էր ԵՊՀ-ում: Նա նշեց, որ հանդիպման ընթացքում որոշել է մաթեմատիկան ընտրել որպես երկրորդ մասնագիտություն: 

Այլ նորություններ
«ԴՈՒՔ ԱԴԱՄԱՆԴԵ ՍԻՐՏ ՈՒՆԵՔ». ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱԴԱՄԱ ԴԻԵՆԳ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը:
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող «Մասնագիտական կողմնորոշման օր» ծրագրի շրջանակում այսօր Երևանի N 170 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները Մայր բուհի կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով այցելեցին ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ: