13.04.2007 | 
Հասարակություն
«ՍՏԱՆԴԱՐՏ»` 6 ՕՐՈՒՄ
«ՍՏԱՆԴԱՐՏ»` 6 ՕՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի եւ «Լինկ» կազմակերպութան համագործակցության շրջանակներում 6 համալսարանականներ մասնակցում են «Ստանդարտ» հաշվապահական ծրագրի ուսուցման դասընթացին:

Առաջին անգամ է, որ «Լինկ»-ը դասընթաց է կազմակերպում ուսանողների համար: Կազմակերպության մասնագետ Նաիրա Մկրտչյանը, ով վարում է դասընթացը, նշում է, որ ուսանողների պատրաստվածության աստիճանը իր սպասածից շատ ավելի բարձր էր:

«Լինկ»-ը ուսանողներին ծրագրի հետ կծանոթացնի 6 դասի ընթացքում:

«Իհարկե, 6 դասաժամը քիչ է այսպիսի մեծ ծրագիրն ուսումնասիրելու համար, բայց մենք, այնուամենայնիվ, հնարավորություն ստացանք ծանոթանալու ծրագրին եւ գիտակցելու, թե հաշվապահական գործում «Ստանդարտը» որքան է հեշտացնում մասնագետի աշխատանքը»,- ասաց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տաթեւիկ Նավասարդյանը:

«Լինկ» կազմակերպության ծրագրերի ղեկավար Շուշան Գյուլխասյանը համաձայնեց, որ դասաժամերը ռեալ արդյունքի հասնելու համար շատ քիչ են: Սակայն նա նշեց, որ այս դասընթացը ծրագիրը լիովին սովորեցնելու նպատակ չունի եւ ավելի շատ ծանոթացնող եւ շահագրգռող բնույթ ունի:

«Մենք ուսանողների թիվը սահմանափակելու անհրաժեշտություն չունենք եւ կարող ենք միաժամանակ մի քանի խմբերի հետ աշխատել: Իսկ ամեաակտիվ ուսանողները կարող են հետագայում ծրագրի մասին ունեցած գիտելիքները խորացնել մեզ մոտ` անցկացնելով իրենց պրակտիկան այստեղ»,- տեղեկացրեց «Լինկի» ծրագրերի ղեկավար Շուշան Գյուլխասյանը:

Այլ նորություններ
ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում ՄՊՀ անդամ, Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ի.գ.թ.Տիգրան Մարկոսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները:
«ՉՆԱՅԱԾ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՄԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ». ԱՆԱՀԻՏ ՕՐԲԵԼՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Օրբելյանը վստահ է, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունի: Երիտասարդ համալսարանականն ունի իր տեսլականը պետության զարգացման համար, որի առանցքային տարրը երիտասարդն է՝ հայրենասեր ու նպատակասլաց: