10.05.2019 | 
Կրթություն
ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Ֆիզիկայի ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների (ԱՏՁՄ) միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին:

Կոնֆերենց դահլիճում անցկացվող հանդիպման ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների (ԱՏՁՄ) միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը պատմեց իր ղեկավարած միության և հետագա ծրագրերի հեռանկարների մասին:

 

Նա մանրամասն խոսեց ընկերության կողմից իրականացվող կրթական ծրագրերի, «Իրական դպրոց»-ի և հանրապետության տարբեր դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասին:

 

Կարեն Վարդանյանը ներկայացրեց, որ «Իրական դպրոց»-ը հիմնադրվել է 2016 թվականին, ուսումնական ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԿԳՆ համագործակցությամբ: «Իրական դպրոց»-ն այսօր ունի շուրջ 200-ից ավելի աշակերտ:

 

 

Նա պատմեց, որ ԱՏՁՄ կողմից դեռևս 2008 թվականին մեկնարկել է Հայաստանում դպրոցականների շրջանում ռոբոտաշինության զարգացման լայնամասշտաբ ծրագիրը՝ ԱրմՌոբոտիքսը, որի շրջանակում Հայաստանի (ներառյալ Արցախի Հանրապետության) տարբեր համայնքներում ստեղծվել են խմբակներ, որտեղ աշակերտներն ուսումնասիրում էին ռոբոտաշինություն և աշխատում «Սայմոտեկ» ընկերության արտադրած ռոբոտներով։ «Հետագայում ԱրմՌոբոտիքսի հիման վրա Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ստեղծեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնց թիվն այսօր հասնում է 270-ի»,- հավելեց բանախոսը:

 

Անդրադառնալով կրթական համակարգի խնդիրներին՝ Կարեն Վարդանյանը նշեց, որ այսօր գիտահետազոտական համալսարանների պակաս կա: «Մեր նպատակն է ֆինանսապես աջակցել գիտությամբ զբաղվող լավագույն երիտասարդներին և դասախոսներին, սակայն այդ ամենի համար պետք գտնենք համապատասխան և ճիշտ ձևաչափ»,- ասաց նա և առաջարկեց դասախոսներին հանդես գալ տարբեր առաջարկներով, որոնք կքննարկվեն հաջորդ հանդիպումների ընթացքում:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջև համագործակցության հեռանկարները:

 

Իսկ հանդիպման վեջում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ԴԱՏԱԽԱՂԸ՝ ՈՐՊԵՍ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ. ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ԱՅԼԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի է ունեցել դատախաղ՝ փաստի հարցերով դատարանի կողմից քննվող հիպոթետիկ գործով:
ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ. ՊԱՏՐԱՍՏ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԳՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՄԱՍԻ 4-ՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Բուհական նոր դասագիրքն իր բովանդակությամբ կօգնի ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ ձեռք բերել: