30.04.2019 | 
Ուսանողական
«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻ ՎԵՐՋԻՆ ՀՅՈՒՐԸ ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԷՐ
«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻ ՎԵՐՋԻՆ ՀՅՈՒՐԸ ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԷՐ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Հիշեցնենք, որ սա «Պատերազմի դասեր» խորագրով դասախոսությունների շարքի վերջին հանդիպումն էր:

 

Նախորդ հանդիպումների ընթացքում հրավիրյալները քննարկել են տեղեկատվական, հոգեբանական «պատերազմների» էությունը, իսկ այս հանդիպման քննարկման առանցքում Ապրիլյան քառօրյա պատերազմն էր:

 

Հանդիպման սկզբում ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը շեշտեց, որ ակումբի կողմից կազմակերպված նմանօրինակ հանդիպումները նպատակ ունեին փոխանցելու պատերազմական փորձն ու գիտելիքներն ապագա սերնդին:

 

Ողջունելով ներկաներին՝ Ա. Հովհաննիսյանը խնդրեց, որ հանդիպումն անցկացվի դռնփակ, անդրադարձավ Ապրիլյան պատերազմին, խոսեց պատերազմի էության, հետևանքների մասին, որոշ մանրամասներ ներկայացրեց և եզրահանգումներ կատարեց, ապա պատասխանեց ներկաների հարցերին:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՋՈԿԱՏԱՎԱՐՆԵՐ ԿՆԵՐԳՐԱՎՎԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ հունիսի 19-ից մինչև օգոստոսի 15-ը Ծաղկաձոր և Հանքավան քաղաքներում նախատեսվում է կազմակերպել դպրոցականների ամառային հանգիստ:
ԵՊՀ ՈՒԽ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑԱԾ ԿԻՍԱՄՅԱԿԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր կայացավ ԵՊՀ ՈՒԽ կիսամյակային ամփոփիչ նիստը: