21.02.2019 | 
Քաղաքականություն
2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵՊՀ-ՈՒՄ
2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ  ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր հյուրընկալեց Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Ջո Օհարային և ԿՀԵԱ գրասենյակի ղեկավար Անգելիկա Վեգշայդերին:

Հանդիպման նախաձեռնությունը Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնինն էր, որը Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի անդամ է 2014 թվականից:  

 

Հանդիպմանը ներկա էին Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը և կենտրոնի դոցենտ Աննա Ալեքսանյանը:

 

Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրերին ներկայացրեց  բուհի կառուցվածքը, գործունեությունը:

 

Քննարկման առանցքում  Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի տարեկան կոնգրեսի անցկացումն էր ԵՊՀ-ում, որը տեղի է ունենալու 2022 թվականին:

 

Հյուրերն անդրադարձան կոնֆերանսի անցկացմանը վերաբերող տեխնիկական մի շարք հարցերի, հետաքրքրվեցին կոնֆերանսի կազմակերպման համար նախատեսված դահլիճներով, նստարանների քանակով և տեխնիկական այլ պայմանններով:


 

Երկու կողմերի համար էլ կարևոր է ապագա կոնֆերանսը անցկացնել բարձր մակարդակով, ուստի վերջինիս անցկացման բոլոր չափանիշներն ու սկզբունքները պետք է ամրագրվեն պայմանագրերով:

 

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանի խոսքով, ապագայում կայանալիք կոնֆերանսը երիտասարդ գիտնականներին փոխճանաչման  և փոխհարստացման հնարավարություն է տալու. «Անհրաժեշտ է, որ ժամանակ առ ժամանակ երիտասարդ գիտնական- մանկավարժները հանդիպեն, քննարկեն և հասկանան, թե որտեղ ինչ խնդիրներ կամ ձեռքբերումներ կան, կամ որտեղ կա առաջավոր փորձ»,- նշեց գիտնականը և հավելեց: - «Սա մեծ նպաստ է բերելու թե՛ համալսարանին, թե՛ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնին. մենք հնարավորություն ենք ունենալու հաղորդակցվել արտասահմանցի գործընկերների հետ և իրականացնել փորձի փոխանակում»:




Հանդիպման ավարտին Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Ջո Օհարան և ԿՀԵԱ գրասենյակի ղեկավար Անգելիկա Վեգշայդերը շրջեցին ԵՊՀ տարածքով, ծանոթացան աշխատանքներին, եղան լսարաններում, գրադարաններում և գոհունակությամբ հայտնեցին, որ ԵՊՀ-ն պատրաստակամ է անցկացնելու կոնֆերանսը:

 

Նշենք, որ 2022 թ. կայանալիք կոնֆերանսին կամավորության սկզբունքով պետք է ներգրավվեն 100   ուսանողներ:

 

Տեղեկացնենք, որ ամեն տարի  կոնֆերանսն  անցկացվում է անդամ երկրներից որևէ մեկում և համախմբում է 35 երկրներից միջինը 3000 հետազոտողի: 


Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ. ԿՆՔՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-ի և «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության միջև այսօր կնքվեց համագործակցության հուշագիր:
ԵՊՀ-ՊՆ-ՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը մայիսի 14-ին հյուրընկալել էր ՀՀ ՊՆ և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ներկայացուցիչներին՝ քննարկելու ընթացիկ համագործակցությունների շրջանակը: