07.11.2018 | 
Հասարակություն
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԵՋ է». ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԵՋ է». ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում լայֆ և բիզնես քոուչ, գործարար Մուշեղ Ավետիսյանի հետ:

Մուշեղ Ավետիսյանը հանդիպման սկզբում պատմեց իր կյանքի փորձի, հաջողությունների և անհաջողությունների մասին` նշելով, որ կյանքում իր տեղը գտնելու հարցում իրեն օգնել է հայտնի գրող Ռոբերտ Կիոսակին։

Լսարանի հետ հարցուպատասխանի միջոցով նա վերհանեց մարդկանց ընկալումները կյանքի իմաստի, երջանկության և հաջողության մասին։

Մուշեղ Ավետիսյանը ներկայացրեց այն բնորոշիչները, որոնք օգնելու են հաջողության հասնելու գործում` նպատակի արժեքը, վերջնաժամկետը, իրատեսական լինելը, չափելիությունը։ Սրանք այն գործոններն են, որոնք թույլ են տալիս հասկանալու, թե ինչ ուղով է պետք գնալ, ինչպես է պետք ձևակերպել նպատակը, դրան հասնելու մարտավարությունը։

Մուշեղ Ավետիսյանը հանդիպման վերջում ամփոփեց ամենակարևորը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր մարդու հաջողությունն իր մեջ է:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կենտրոնը պարբերաբար իրականացնում է միջոցառումներ, որոնք նպաստում են ուսանողների և շրջանավարտների կարիերայի զարգացմանը:

«Մենք ունենք հրաշալի ակադեմիական գիտելիքներ ունեցող ուսանողներ և շրջանավարտներ, որոնք իրենց ներուժը չեն կարողանում օգտագործել, այդ իսկ պատճառով ոչ ֆորմալ կրթության ֆորմատով ոլորտային թրեյնինգները նպաստում են ունակությունների, հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը»,- նշեց Կարինե Նազարյանը:

Այլ նորություններ
ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏՆ ԱՆԿԱՆՈՆ ՎԱՐՔ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հյուսիսային մագնիսական բևեռն անկախատեսելիորեն Կանադայից շարժվում է դեպի Սիբիր: Շարժումը ստիպում է փորձագետներին այսօր թարմացնել աշխարհի մագնիսական մոդելը (World Magnetic Model), որն օգնում է գլոբալ նավիգացիային:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մոտ 15 օր առաջ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում բարձրացված հարցերին և իր ղեկավարած գերատեսչության կողմից համալսարանում մոտ 6 ամիս իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը: