18.10.2018 | 
Մշակույթ
«ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԵՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ԱՆԻՄԱՆԱԼԻՆ, ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾԸ». ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
«ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԵՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ԱՆԻՄԱՆԱԼԻՆ, ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾԸ». ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի հյուրերն էին կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանը և Համազգային թատրոնի դերասաններ:

Հյուրերին ողջունեց Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Տիկին Դավթյանը շնորհակալություն հայտնեց Վիգեն Չալդրանյանին ԵՊՀ-ի և հատկապես Մշակույթի կենտրոնի հետ համագործակցության համար ու նշեց, որ վերջինիս պիեսները մշտապես եղել են ուսանողների ուշադրության և հիացական վերաբերմունքի կենտրոնում:

 

ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը կինոռեժիսորին հանձնեց  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից  շնորհակալագիր. «Շնորհակալագրում ամփոփված է մեր երախտիքի և շնորհակալական խոսքը՝ բարձր մշակույթ ստեղծելու համար»:


 

Վիգեն Չալդրանյանը շնորհակալություն հայտնեց հրավերի, ուսանողների ընդունելության, ինչպես նաև  շնորհակալագրի համար. «Ինձ համար սա թղթի կտոր չէ, և մեծ պատիվ է ստանալ այս շնորհակալագիրը: Իմ ամբողջ գիտակցական կյանքում ես ակնածանքով եմ վերաբերվել թե՛ դասախոսական կազմին, թե՛ ուսանողությանը»,- ասաց նա և ներկաներին ներկայացրեց իր կողքին նստած դերասաններին, որոնք արժանապատվորեն կերտել են իրենց դերերը՝ Արման Նավասարդյան, Ալլա Սահակյան և Ժաննա Վելիցյան:

 

Դերասանները ևս շնորհակալություն հայտնեցին հրավերի համար և պատմեցին նոր՝ «Ձայն լռության» պիեսի բովանդակության, դերասանական աշխատանքի, բեմում ստեղծված հոգատար ու ջերմ վերաբերմունքի մասին:

 

«Ձայն լռության» պիեսի սցենարի հեղինակները Վիգեն Չալդրանյանը և Գուրգեն Խանջյանն են: 

 

Վիգեն Չալդրանյանը հետաքրքիր զուգադիպություն համարեց այն, որ դահլիճում նստած են պիեսում կերպավորած հայր, կին, աղջիկ դերասանները, և իրեն էլ՝որպես բեմադրող ռեժիսորի անվանեց կերտած ընտանիքի պապիկ:

 

Նա պատմեց պիեսի առաջին ցուցադրման մասին, այնուհետև ներկայացրեց հետագա ընթացքը և այժմյան հիացական վերաբերմունքը: Ռեժիսորը խոսեց նաև ֆիլմի ստեղծման պատմության, դերասանական կազմի և փոփոխությունների մասին:

 

Պիեսը թեմատիկ առումով համամարդկային իմաստ ու խորք ունի:

 

Համալսարանականների հարցերին Վիգեն Չալդրանյանը պատասխանեց իրեն բնորոշ թատերական ոճով ու հմայքով:

 

 Մշակույթի կենտրոնի սաներից մեկի՝ Կարինե Սիմոնյանի այն հարցին, թե ինչու է «Ձայն լռության» պիեսի վերջաբանը տարբեր թատրոնում և կինոյում: Այդ հարցին դերասան Ժաննա Վելիցյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է ռեժիսորական մոտեցումներով:

 

Հնչեցին հարցեր կյանքում ճիշտ ուղի գտնելու, մշակութային բարեփոխումների, ինչպես նաև մասնագիտական ուղղությունների մասին, որոնց դերասանները համարյա նույն պատասխանները տվեցին:

 

Չալդրանյանը փաստեց, որ դերասանի մասնագիտությունն այն միակ մասնագիտությունն է, որին վերագրված է ունենալ մի քանի կյանք. «Մենք մշտապես ձգտում ենք դեպի լույսը տանող եսի, որը ստիպում է կատարելագործել այն. «Ձայն լռության» պիեսի հիմքում այս գաղափարն է»:

 

«Արվեստի միջոցով մենք փորձում ենք ճանաչել անիմանալին, չբացահայտվածը»,- ամփոփեց խոսքը Վիգեն Չալդրանյանը: 

 

 

 Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: