03.05.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ՀՈԼԱՆԴԱՑԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ ԴԻՐԿ ՌՈՒԴԶԱՆՏԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ՀՈԼԱՆԴԱՑԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ ԴԻՐԿ ՌՈՒԴԶԱՆՏԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում հոլանդացի ցեղասպանագետ Դիրկ Ռուդզանտը հանդես եկավ դասախոսությամբ՝ ֆակուլտետի ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ծանոթացնելով Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում հոլանդացի դիվանագետների և միսիոներների գործունեությանը:

Դիրկ Ռուդզանտը դասախոսության ընթացքում ներկայացրեց հայերի կոտորածների վերաբերյալ իր հեղինակած «Հայկական սարսափներ» մենագրությունը, ապա՝ 1-ին աշխարհամարտի ընթացքում Հոլանդիայի՝ չեզոք երկիր լինելու հանգամանքը։ Ցեղասպանագետը ներկայացրեց նաև այն խնդիրները, որոնք առաջանում էին Հոլանդիայի՝ չեզոք երկիր լինելու հետևանքով։

 

 

Բանախոսը ներկայացրեց նաև Հոլանդացի դիվանագետների և միսիոներների հանդիպումները երիտթուրքերի կառավարության ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում պարզ են դարձել Հայոց ցեղասպանության իրականացման որոշ մանրամասներ, և հոլանդացի պաշտոնյաների համար ակնհայտ է եղել, որ երիտթուրքերը այդ գործընթացն իրականացրել են նախապես ծրագրված քայլերով։

 

Հանդիպման մյուս հատվածում ներկայացվեցին Յոհաննես Լեփսիուսի գործունեությունը և նրա գրած ստեղծագործությունները։

 

 

Կարևորելով նմանատիպ  հանդիպումների դերը՝ ֆակուլտետի դեկան Է․ Մինասյանն ընդգծեց․ «Այսօրինակ հանդիպումները նպաստում են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայության հետ տեղի ունեցած իրողությունները ավելի համակողմանի պատկերացնելուն։ Շատ կարևոր է այն, որ մենք դա լսում ենք նաև օտար մասնագետների կողմից, ինչն ամբողջացնում է մեր պատկերացումները խնդրի վերաբերյալ։ Ցեղասպանության 107-րդ տարելիցի օրերին այսպիսի հանդիպում կազմակերպելը նախևառաջ կարևոր է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեր գիտելիքները լրացնելու և օտար հեղինակների աշխատությունները գիտական հանրությանը և ուսանողներին ներկայացնելու տեսանկյունից»։

 

Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ Վահագն Հակոբյանը ևս որոշ մանրամասներ հայտնեց այդ ժամանակաշրջանի իրադարձությունների վերաբերյալ։

 

Հանդիպումն ավարտվեց ակտիվ քննարկմամբ:

Այլ նորություններ
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ». ԳՐԵՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Գրետա Գասպարյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի՝ մշակույթ-սպորտ ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր է։ Գրետայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցելու որոշման, ուսանողական ակտիվ կյանքի և ապագայի պլանների մասին։
ՄԵՏԱՂ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՆԹ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԷԼԵԿՐՈՆԱՅԻՆ ՓՆՋՈՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Մետաղ պարունակող միացությունների ազդեցությունը ԴՆԹ-ի կառուցվածքային փոփոխությունների վրա էլեկտրոնային փնջով ճառագայթահարման դեպքում» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնը: Թեմայի մասին զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկն․ Լուսինե Ալոյանի հետ: