28.09.2018 | 
Ուսանողական
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստաստուդիայում այսօր տեղի ունեցավ հանդիպում ապագա դիմորդների հետ:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը և դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը:

Ողջույնի խոսքում Նաղաշ Մարտիրոսյանը նախ անդրադարձ կատարեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման պատմությանը, այնուհետև նշեց ֆակուլտետի առաջին շրջանավարտների անունները, ովքեր ժամանակի ընթացքում կարողացել են հասարակական բեղուն գործունեություն ծավալել: Այդ մարդկանց թվին են պատկանում գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը, լրագրող, գրող Արտաշես Քալանթարյանը:

Նաղաշ Մարտիրոսյանը իր խոսքում առանձնահատուկ կարևորեց ապագա լրագրողների տեղեկացվածությունն ու մասնագիտական հմտություններ ձեռք բերելու պատրաստակամությունը:

 

 

Այնուհետև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը ապագա դիմորդներին ներկայացրեց, թե ինչ է պետք Ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար:

Հանդիպման ժամանակ Անահիտ Մենեմշյանը ներկայացրեց բանավոր հաղորդակցման մշակույթ և ստեղծագործական աշխատանք քննությունների ընթացակարգերը:

Բանավոր հաղոդակցման քննությունը լավ հանձնելու համար կարևոր է , որ ապագա ուսանողը լավ ուսումնասիրի և հասկանա հեռուստատեսության, ռադիոյի և թերթերի բովանդակությունը, կարողանա առանձնացնել սիրելի լրատվամիջոցը և մեկնաբանել իր կատարած ընտրությունը:



Բացի դրանից՝ պետք է նաև գրականությանը տեղյակ լինել, ուսումնասիրել հայ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից գրողների աշխատանքները, պատմել սիրելի գրողի և նրա ստեղծագործությունների մասին:

Ստեղծագործական աշխատանք քննությունը հանձնելու համար դիմորդը երեք թեմայից պետք է ընտրի մեկը և գրի այդ թեմայի մասին: Աշխատանքը պետք է բաղկացած լինի 3 էջից և ունենա տրամաբանական բովանդակություն:

Կարևոր է խուսափել պարզ մտքերից և ցույց տալ ստեղծագործական ողջ ներուժը:

Արդեն ավանդույթ դարձած հանդիպման վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ժամանակ ապագա դիմորդները հնարավորություն ունեին ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները:

 Անի Պողոսյան

Այլ նորություններ
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ ԵՊՀ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ
1960-ականներ. տեսանյութ այն մասին, թե ինչպես են ԵՊՀ տվյալ ուստարվա դիմորդները ծանոթանում ընդունելության քննությունների արդյունքներին:
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ Ֆարմացիայի ինստիտուտի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: